Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 28.06.2017թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ իրականացվում է քննություն։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից,պատասխանելով հարցին,թե իրավական ինչ ընթացք է տրվել հունիսի 28-ին «Սասնա ծռերից» 14-ի գործով դատական նիստին տեղի ունեցած միջադեպին։
«Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության,ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով 2017 թվականի հունիսի 28-ին տեղի ունեցած դատական նիստից հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ դատական նիստերի դահլիճում ոստիկանները կանխել են ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից Սմբատ Բարսեղյանին արգելված առարկա փոխանցելու փորձը, որից հետո Արեգ Կյուրեղյանը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոտքի է կանգնել, փորձել է տեղից դուրս գալ, ինչին հաջորդել է Սմբատ Բարսեղյանի և Մխիթար Ավետիսյանի հակաիրավական վարքագիծը»,-հայտնեցին Դատախազությունից։
Ըստ Դատախազության՝ նշված անձանց ապօրինի գործողությունները խափանելու, անվտանգությունն ապահովելու նպատակով, վերջիններս դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից և տեղավորվել հատկացված խցերում, որի ընթացքում նրանց կողմից ցույց տրված դիմադրությամբ պայմանավորված կիրառվել են հարկադրանքի միջոցներ:
Համաձայն նշված զեկուցագրի՝ դատարանի կողմից դատական նիստերի դահլիճից հեռացված և իրենց հատկացված խցերում գտնվող ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը, արձագանքելով ոստիկանների նշված իրավաչափ գործողություններին, սկսել են ոտքերով և ձեռքերով հարվածել խցերի դռներին:
Նույն օրը ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի բժշկական զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը հայտարարել են, որ վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարչական շենքում: Սմբատ Բարսեղյանը և Արայիկ Կյուրեղյանը հրաժարվել են տեղեկություններ հայտնել վնասվածքները ստանալու հանգամանքների վերաբերյալ:
Նկարագրված դեպքին առնչվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ պատշաճ քննությամբ նշված հանգամանքներն ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ:
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47