Հեղափոխություններին լուրջ վերաբերվեք, դրանք շատ վտանգավոր են։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ արեց լուրջ վերաբերել հեղափոխություններին։
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարին հայտարարել էր, թե եթե 2018–ից հետո էլ շարունակի երկիրը ղեկավարել Սերժ Սարգսյանը, ապա իրենք թավշյա հեղափոխություն են իրականացնելու։ «Ժառանգության» առաջնորդը նաեւ հայտարարել էր, որ առաջիկայում ստեղծելու են արտախորհրդարանական ճակատ՝ համախմբելով քաղաքական ուժերին։
«Խնդրում եմ հեղափոխությանը լուրջ վերաբերվեք, հեղափոխությունը շատ վտանգավոր բան է, իսկ այդ հիմքերը չկան մեր երկրում»,–ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ինչ–որ պահից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ ուղղությամբ քայլեր կատարեն, պատասխանեց. «Դա իրենց կամքն է, ես չգիտեմ՝ այդ երեք քաղաքական գործիչները կմնա՞ն քաղաքական դաշտում, թե ոչ, որովհետեւ կասկածում եմ, որ միասին կարող են ճանապարհը շարունակել։ Բազմիցս նշել եմ, որ առանց գաղափարական հենքի ստեղծված դաշինքները կարճ կյանք ունեն»։
Պատգամավորը պնդեց, թե իշխանության մեջ գտնվող, բայց իշխանությունից դժգոհ անձինք չեն միանա արտախորհրդարանական ընդդիմադիր ճակատին, քանի որ իրենց հաջողվում է խնդիրները իշխանության ներսում լուծել։
«Ինչ նման տիպի անհանգստություններ եթե ունենում ենք, մենք կարողանում ենք մեր ներսում հարթել։ Վերջիվերջո այդ դժգոհությունների ամեն ինչի պատասխանը հանրությունը տվել է ընտրություններին»։
Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, թե իրենք արտախորհրդարանական քաղաքական ուժերին լուրջ են վերաբերվում, բայց հայտարարություններին՝ վերապահումներով. «Մենք բոլոր քաղաքական ուժերին՝ արտախորհրադարանական ու խորհրդարանական, լուրջ ենք վերաբերվում, իսկ նրանց հայտարարություններին ու կարծիքներին մոտենում ենք վերապահումներով, որովհետեւ անհիմն հայտարարությունները կարող են վարկանիշի անկման բերել։ Իրենք այդ ուժը չեն կազմում, որ կարողանան կոնսոլիդացիա ստեղծել։
Մեր հիշեցմանը, որ իշխանությունը վերապահումներ ուներ նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների այն հայտարարությունների նկատմամբ, որ պատրաստվում են զինված ապստամբության, ինչը հետագայում տեղի ունեցավ, իշխանության ներկայացուցիչը պատասխանեց.
«Նրանք ուղղորդված մարդիկ էին եւ համապատասխան պատիժները կրում են, մենք նորից ենք կրկնում, երաշխավորված չենք.... բայց կարող է ինչ–որ ֆանատիկ ցանկանա նման գործողություններ անի»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02