Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը 2017թ. մայիսի 10-ից հունիսի 5-ը պեղումներ է իրականացրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում:
Արշավախմբի ղեկավար, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նժդեհ Երանյանի փոխանցմամբ պեղումների արդյունքում բացվել են եկեղեցու հիմքերը․ «Տեղեկություն կար, որ 1960-ականներին քանդվելուց հետո ասֆալտի տակ պահպանվել են եկեղեցու հիմնապատերը, նշված փաստը ճշտելու համար իրականացվեցին պեղումներ: Եկեղեցու վերաբերյալ պատմական տվյալներ մեզ հասել են Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի շնորհիվ։ Պեղումների արդյունքում բացվեցին եկեղեցու հիմնապատերը, ինչը որոշ հատվածներում հասնում է մոտ մեկ մետր բարձրության: Հաջողվել է վեր հանել նաև երկու մուտքերը՝ հարավային և արևմտյան կողմերից, հարավային և արևմտյան պատերի տակ` դրսի կողմից՝ սալահատակը, ինչպես նաև Մակար Բարխուդարյանցի հիշատակած չորս սյուներից մեկի հիմքը: Այս ամենը գալիս է հաստատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մասին մեզ հասած բանավոր ու գրավոր տեղեկությունները»։
ՀՀ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ըստ պատմական աղբյուրների, Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1833թ.՝ Մահտեսի Հախումյանի ծախսերով, Շուշիի վերին մասի համանուն թաղում։ Այդ մասին ժամանակին որոշ տեղեկություններ էր հաղորդել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով հայտնի է Արցախի և շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության բնագավառում ունեցած անգնահատելի ավանդով։
1960-ական թվականներին քանդված եկեղեցու տեղում գործել է բացօթյա կինոթատրոն ( պահպանված արևելյան պատն էլ, հավանաբար, ծառայել է որպես էկրան) և մոտակա հանգստյան գոտու այցելուների ու զբոսաշրջիկների համար ծառայել որպես ժամանցի վայր։ Պահպանվել են նաև եկեղեցու խորանը և բեմը։ Զանգակատունը եռահարկ էր՝ սրբատաշ քարից։ Ութանկայուն ռոտոնդայի նման մի փոքրիկ զանգակատուն էլ գտնվում էր եկեղեցու տանիքի մեջտեղում։
Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու աղոթասրահը (24,75×12,77մ) ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ Հարավային և արևմտյան կողմերից ունեցել է երկու դուռ և 10 լուսամուտ։ Հարավային դռան ճակատային քարի վրա եղել է եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրություն:
Նժդեհ Երանյանի խոսքով, վերջերս իրականացված պեղումների արդյունքում եկեղեցու հայտնի արձանագրությունը չի գտնվել, 4 սյուներից միայն մեկն է հայտնաբերվել, սակայն բացված հիմքերը կասկած անգամ չեն թողնում, որ դրանք հենց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցու վկայություններն են։
Այս պեղումների արդյունքում Շուշիի պատմական հուշարձանների թիվը համալրվում է ևս մեկ կարևոր պատմամշակութային կոթողով:

10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47