Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ գործարքի շրջանակներում, որը 2015 թվականի հունիսին կնքվել է «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, որը ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում: Նա ներկայացրել է զեկույց՝ նվիրված 2231 բանաձեւի կատարմանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվել է 2015 թվականին՝ հաջակցություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի:
Ֆելթմանը նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնագրի իրագործմանը նվիրված յոթ զեկույցներից յուրաքանչյուրում արձանագրել է Իսլամական Հանրապետության կողմից իր միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունների կատարումը:
Այդուհանդերձ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն իր զեկույցում թվարկել է Թեհրանի մի շարք քայլեր, որոնք մտահոգում են «վեցյակի» արեւմտյան անդամներին:
Խոսքը նախեւառաջ վերաբերում է հրթիռային արձակումներին, որոնք ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները համարում են համաձայնագրի ոգուն հակասող: Բացի այդ, Ֆելթմանն ուշադրություն է դարձրել իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի արտասահմանյան ուղեւորությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա, որը ներառված է ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժիչ ցուցակում եւ իրավունք չունի դուրս գալ իր երկրից:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը վերացնում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55