«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի հայտարարությանը: Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Արամ Զավենի Սարգսյանը հրաշալի հայ մարդ է: Նա նաև ցանկություն հայտնեց առանձին հանդիպելու եւ խոսելու, քանի որ հարցեր ունի: «Ես նախընտրում եմ աղոթել եկեղեցում, ճամբարում, իմ տանը, Ծիծեռնակաբերդում, քան 10 զոհ տալ, հետո տուն գնալ: Եթե պիտի կանգնենք ապագայի առաջ, այսպես չպիտի կանգնենք, բայց թող ոչ ոք ոչ մեկին դատավոր չլինի: Այո, ես էլի կաղոթեմ, դու էլ կաղոթես, Արա´մ: Ես չեմ ասի, թե հոկտեմբերի 27-ից հետո Արամն ինչ արեց, չեմ ասի, թե ապրիլի 9-ից հետո իմ շուրջը նայեցի, և չկար Արամ Սարգսյանը, կային Արմենուհին, Կարինը, Արմեն Մարտիրոսյանը, մեր աղջիկները»,-նշեց նա:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Ելք» դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանի` իր հասցեին հնչեցրած «քաղաքական դիակ» արտահայտությանը: «27 տարի ես դիակ եմ: Մի օր ես կդառնամ դիակ, ինչպես բոլորը: Ապրած կենա այն մարդը, որն անթերի է եւ դիակ չէ»,- հավելեց «Ժառանգության» առաջնորդը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից թավշյա հեղափոխության վերաբերյալ դիտարկումների արդյունքում «Ելք»-«Ժառանգություն» հնարավոր համագործակցությանը` «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն ասել էր, թե նախ որոշ ճշգրտումներ է հարկավոր անել, մասնավորապես` արդյո՞ք թավշյա հեղափոխության ընթացքում հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին որոշի գնալ առ Աստված աղոթելու, ինչպես դաարեց 2013-ի նախագահական ընտրություններից հետո, երբ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Բաղրամյան փողոցում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32