Փաստաբանին կարող են զննել, բայց ոչ խուզարկել: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին «Սասնա ծռերի» գործով զբաղվող փաստաբանների հետ կապված միջադեպերին: Նա նշեց, որ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը փորձել է ներկա գտնվել նմանատիպ իրավիճակներն ուսումնասիրելու համար:
Արա Զոհրաբյանը նշեց, որ այսօր ինքը խորհրդի մի քանի անդամի հետ այցելել է Շենգավիթ դատարան, որպեսզի փաստերով համոզվեն, թե ինչ իրավիճակ է: Հարցը տեղում քննարկվել է նաև դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ փաստաբաններին չի կարելի խուզարկել:
«Ո՞րն է խուզարկության ու զննության տարբերությունը՝ զննությունը այն գործողությունն է, երբ զննողը միայն տեսանելի օբյեկտներն է դիտարկում, այսինքն՝ ինչը նա տեսնում է առանց միջամտության, ոչ թե պայուսակը ձեռքով բացում է, որ տեսնի: Եթե ձեռքը տարավ պայուսակի մեջ, դա արդեն խուզարկություն է: Քանի որ ստացվում է՝ նա միջամտեց, բայց եթե օրինակ, դատական կարգադրիչը խնդրում է՝ պայուսակը բացել, որ տեսնի, քանի որ ազդանշան է եղել, եթե փաստաբանը ինքնակամ բացեց պայուսակը, դա նույնպես շարունակում է զննություն մնալ: Բայց եթե փաստաբանը չբացեց պայուսակը, կարգադրիչն իրավունք չունի ինքը բացելու և ինքը նայելու, որովհետև դա կլինի արգելված խուզարկություն», - ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանների նախագահի նկատեց, թե կարևորն այն է, որ փաստաբանների զննությունը չլինի խտրական վերաբերմունքի հետևանք.«Այդ դեպքում պետք է զննի նաև դատախազին: Փաստաբանները չպետք է խտրական վերաբերմունքի արժանանան: Որևէ փաստաբանի չի կարելի նվաստացնել: Հանրության մեջ ասել՝ չէ, պայուսակդ բացի, դրամապանակդ բացի, բանալիներդ հանի, դա որոշ իմաստով խոցում է մասնագիտական արժանապատվությունը: Դա չպետք է լինի: Հակառակ դեպքում կարող է դառնալ լրիվ այլ՝ փաստաբանին ճնշելու գործիք»:
Արա Զոհրաբյանը, խոսելով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ոստիկանների կողմից փաստաբաններ Լուսինե Սահակյանին և Արա Զաքարյանին քաշքշելու դեպքի մասին, նկատեց, թե Ոստիկանությում ծառայողական քննություն կիրականցվի։
«Ես դիմել եմ Ոստիկանապետին և ծառայողական քննություն է նշանակվել: Ստացվեց արձագանք, որ նշանակվել է ծառայողական քննություն: Հուսով եմ, որ այդ փաստերը կվերլուծեն և համապատասխան իրավական գնահատականի կարժանացնեն», - ասաց Զոհրաբյանը:
Հարցին՝ արդյոք վերջին տարիներին այս կամ այն փաստաբանի նկատմամբ ուժային կառույցի գործողությունները, գալիս են փաստաբանների պալատի թույլ դիրքից, Զոհրաբյանն ասաց, թե իրենց ուժը Սահմանադրությունն է: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ցանկացած ինստիտուտ, այդ թվում նաև Փաստաբանների պալատը զարգացման ու կայացման կարիք ունի:
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47