ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հունիսի 30-ին, ընդունել է Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը և Անատոլի Սիվակը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև առկա օդային հաղորդակցությունների հնարավոր ընդլայնումը՝ նախաձեռնելով երկու երկրների միջև գործող ավիացիոն ոլորտի միջազգային համաձայնագրի վերանայման գործընթացը:
ՔԱԳՎ պետը բելառուս գործընկերոջ հետ անդրադարձ են կատարել նաև Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը քննարկված և համաձայնության արժանացած համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման «ճանապարհային քարտեզին», ինչպես նաև` մի շարք այլ հարցերի:
Պարոն Ավետիսյանը, խոսելով երկու երկրների օդային հաղորդակցության մասին, ողջունել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության՝ հայկական շուկայում Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով ուղիղ չվերթների վերսկսումը:
Հանդիպման ավարտին պարոն Սիվակը ՔԱԳՎ պետի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում, ծանոթացել՝ օդանավակայանի ենթակառուցվածքներին և ծառայությունների աշխատանքներին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 24-ից բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը վերսկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Թռիչքներն իրականացվում են շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03