Սիրիային սպառնում են նոր հակամարտություններ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո, հայտնում է Reuters գործակալությունը՝ գրելով երկրի տարածքում թշնամի ուժերի միջև աճող լարվածության մասին:
Այս շաբաթ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավոր է «Սիրիական ժողովրդավարական ուժերին» զինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ապագա մարտերի համար և հետ վերցնի այն զենքերը, որոնք այլևս նրանց անհրաժեշտ չեն լինի: Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ քրդերն այնքան էլ հակված չեն հանձնել զենքերը:
Դա Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Սիրիայի կայունացման դեռ անավարտ ծրագրի մասն է, ասել է ամերիկացի պաշտոնյան՝ խոսելով անանունության սկզբունքով: Վտանգն այն է, որ այն նոր անկայունություն է ստեղծում պատերազմում: ԱՄՆ-ի և քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի միջև հարաբերությունները զայրացրել են Թուրքիային, որը զորք է ուղարկել Սիրիա՝ մասամբ ԻՊ-ի վրա հարձակվելու համար, բայց նաև YPG-ին, որը վերահսկում է Սիրիայի հյուսիսային քրդաբնակ տարածքները, արաբական և թուրքմենական տարածքներ առաջանալ թույլ չտալու համար, ինչը քրդերին կտա ամբողջ սահմանի նկատմամբ վերահսկողություն:
Հաղորդվել է, որ Թուրքիան օրերս լրացուցիչ ուժեր է ուղարկել Սիրիա, ինչն առաջացրել է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» մտահոգությունը, որ նա պատրաստվում է հարձակվել քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների վրա: «Սիրիական ժողովրդավարական ուժերը» հինգշաբթի նախազգուշացրել է, որ կա «բաց, կատաղի առճակատման մեծ հավանականություն»:
Վաշինգտոնը փորձում է մեղմել նաև Ռուսաստանի աջակցությունը վայելող քրդական ուժերի հետ իր հարաբերությունների շուրջ ստեղծված լարվածությունը:
Ռազմաճակատում հաղթանակը մոտ է. հինգշաբթի հարևան Իրաքում ԱՄՆ-ի աջակցությամբ գործող ուժերը հայտարարել են Մոսուլն ազատագրելու մասին: Բայց ԱՄՆ պաշտոնյաները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, նշել են, որ Սիրիայի կայունությանն այլ մեծ խոչընդոտներ են սպառնում:
Ռաքքայի վերակառուցումը երկար ժամանակ միմյանց նկատմամբ թշնամական խմբերի միջև աննախադեպ փոխզիջումներ կպահանջի: ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրանը պատրաստ է օգտագործել այդ ուղղությամբ ցանկացած ձախողում:
Չնայած քրդերն ու արաբներն «Իսլամական պետության» դեմ կռվում են կողք կողքի, և իսլամիստ զինյալների ինքնահռչակ խալիֆայությունը քայքայվում է, տարածքների համար պայքարը կուժեղանա, գրում է գործակալությունը:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55