Հունիսի 30-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և մշակույթի գործիչներ, հյուրեր:
Ողջունելով արիտունցիներին՝ Սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Իմ սիրելի պատանիներ և աղջիկներ, 14 օր առաջ պայմանավորվեցինք, որ ունենալու եք անմոռաց օրեր Հայաստանում: Կարծում եմ, որ ձեր ցանկությունը իրականություն դարձավ: Հավատում եմ, որ մեծանալու եք որպես հպարտ հայեր, պահպանելու եք մեր ազգի պատիվը, լավ եք սովորելու: Ոզում եմ շնորհակալություն հայտնել այն ընտանիքներին, որ ձեզ պահեցին, սիրեցին, դարձան ձեր հարազատները: Ուզում եմ շնորհակալ լինել ձեր ծնողներին, որ հավատացին մեզ, ձեզ ուղարկեցին «Արի տուն» և ծրագիրը իրականություն դարձավ: Հավատում եմ, որ Հայաստանում եք թողնելու ձեր սրտի մի մասնիկը և անընդհատ մեզ այցելելու եք: Բոլորդ ծնվել եք տարբեր երկրներում, բայց բոլորդ հայաստանցի եք: Բարի ճանապարհ և բարի վերադարձ: Բարով գաք Հայաստան»:
Երեխաները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայաստանը տեսնելու և ճանաչելու այս հիանալի հնարավորության համար: Սփյուռքահայ մի պատանի հավելեց. «Ոչ մի ազգ այսքան համառությամբ չի պահպանում իր լեզուն: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Հպարտ եմ, որ ընկերներիս հետ հայերեն եմ խոսում: Շնորհակալ եմ այս հիանալի ծրագրի համար»:
Արիտունցիները հանդես եկան համերգային ծրագրով, որը պատրաստել էին ճամբարային օրերի ընթացքում:
Նշենք, որ ծրագրի առաջին փուլին մասնակցում է 163 պատանի ու աղջիկ աշխարհի 8 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից և Ֆրանսիայից:
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47