Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարություն է տարածել իր նկատմամբ կարգապահական վարույթի վերաբերյալ։
Նշենք,որ «Սասնա ծռեր»-ի գործով հունիսի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածից հետո փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից արված հայտարարությունների առնչությամբ գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով:
Արա Ղարագյոզյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես հայտնի է, ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանը հունիսի 29-ի գրությունով դիմել է ՀՀ փաստաբանների պալատ՝ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի համաձայն՝ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել նախազգուշացման կամ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով Փաստաբանական պալատ դիմելու ձևով սանկցիաները: Ընդ որում, Փաստաբանական պալատ դիմելն իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատավորի՝ ՀՀ քրեական դատավարությանն անփույթ տիրապետելու փաստը հավաստվում է վերջինիս կողմից թույլ տրված հետևյալ կոպիտ խախտումներով: Նախ, Դատավորն ինձ պատասխանատվության ենթարկելու պահանջով Փաստաբանների պալատ դիմելու վերաբերյալ պետք է որոշում կայացներ հենց դատական նիստի ընթացքում, բայց նա ընդհանրապես այդ հարցին չի անդրադարձել ոչ դատական նիստի ընթացքում և ոչ էլ նիստից հետո, ինչի վկայությունն է նաև Դատավորի գրությունը: Բացի այդ, Դատավորը ՀՀ փաստաբանների պալատ պետք է ուղարկեր ոչ թե գրություն (որի բովանդակությանն արդեն բոլորս ծանոթացել ենք), այլ առաջնահերթ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում: Այսպիսով, ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Գաբրիելյան, հրապարակավ ինձ իրավունք եմ վերապահում Ձեր վերաբերյալ հայտնել հետևյալ հիմնավոր գնահատականը. Դուք վերապատրաստումների և լրացուցիչ դասընթացների կարիք ունեք»:
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47