Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորական ուղերձում վարչապետ Կարապետյանը նշել է.
«Հարգելի պարոն Միլս, տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության կառավարության և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանության աշխատակիցներին և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Սա կարևորագույն տոն է ցանկացած ժողովրդի համար:
Այս տարի մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է, և դա լավ առիթ է մեր համատեղ անցած ճանապարհին հետադարձ հայացք նետելու համար: Լավ առիթ է ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնելու Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերված և ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար:
Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով այն շարունակական է և զարգանալու միտում ունի: Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Համագործակցության առաջխաղացման համար ունենք լավ հարթակներ՝ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը և Ներդրումների ու առևտրի շրջանակային համաձայնագրի խորհուրդը, որոնք կարող են լինել ավելի արդյունավետ:
Լիահույս ենք, որ մենք այս հարթակներն օգտագործելով՝ կարող ենք նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին: Հայաստանը բարձր է գնահատում այն դերակատարությունը, որը Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին և ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր մեծապես նպաստում են մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և մեծ ավանդ ունեն այդ գործում:
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի, ջերմ ընդունելության, այս մթնոլորտի համար: Պարոն դեսպանի թույլտվությամբ ցանկանում եմ խոսել մեր գործընկերային հարաբերությունների մասին: Իրականում մենք ունենք շատ լավ, աշխատանքային, գործընկերային, ազնիվ և անկեղծ հարաբերություններ: Շատ ուրախ եմ դրա համար և պատրաստակամ եմ այն շարունակել: Մենք շատ բաց և անկեղծ խոսում ենք մեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և բոլորին մաղթում եմ լավ տրամադրություն»:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42