Երեկ կառավարության նիստին ՀՀ նախագահի խոսքով ավարտվեց ընտրությունների, սպասումների, քաղաքական ստագնացիայի այն փուլը, երբ հանրությունը հիմնականում, իշխանություն է ձևավորվում, և ներդրողներն էլ՝ սպասում են, որպեսզի ակտիվանան:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այդ ցուցանիշը՝ նա նշեց, որ միայն 5-7-9 և ավելի տոկոսանոց տնտեսական աճով կարելի է հավակնել տարածաշրջանում մրցունակ տնտեսության:
«Ես շատ ուրախ եմ, որ Նախագահը պահանջում է 5 տոկոսանոց տնտեսական աճ, և ընթացքում պետք է ձգտել հասնել 7-9-10 տոկոսի, որովհետև եթե մենք չունենք բարձր ՀՆԱ-ի աճ, ապա մենք կենսամակարդակի վրա ազդեցություն չենք ունենում, չենք կարողանում հաղթահարել աղքատության շեմը»,-ասաց Արսեն Ղազարյանը՝ նշելով, որ 5-ից ցածր ցուցանիշները ուղղակի ստիպում են իրավիճակն այնպես պահել, ինչպես կա:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի բացմանը նշել էր տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին: Մինչև Նախագահի հայտարարությունը կառավարությունը նախատեսել էր 3.2 տոկոս տնտեսական աճ, Իսկ Համաշխարհային բանկի զեկույցն ավելի քիչ տնտեսական աճ է խոստանում՝ 2.7 տոկոս:
Հավելենք, որ այդ թիվը նշված է նաև կառավարության հնգամյա ծրագրում, որն օրերս ընդունվեց ԱԺ-ի կողմից:
Արսեն Ղազարյանը հավելեց, որ թեև առաջին հայացքից այնքան էլ իրատեսական չի թվում, բայց մենք պետք է ձգտենք՝ Հայաստան բերելով դրսի խոշոր ներդրումներ, դրա համար բարելավելով հարկային դաշտը:
Ըստ Արսեն Ղազարյանի՝ խիստ կարիք կա նաև հավասար մրցակցության աստիճանը բարձրացնելու, քանի որ այն մեր տնտեսության աքիլլեսյան գարշապարն է:
Այս առումով, նա մեծ հույսեր ունի ինչպես Հայաստանի ներդրողների ակումբի, այնպես էլ տնտեսական ռազմավարության կենտրոնի հետ:
Ինչ վերաբերում է հարցին, թե կառավարության թիրախը՝ մինչև 2040 թվականը ձգտել ապահովել միջինը 5 տոկոս տնտեսական աճ, արդյոք չի՞ հիշեցնում սովետական «պյատիլետկաները», չէ, որ ՀՀ-ից դուրս համաշխարհային գլոբալ գործընթացները մեր ոչ կանխատեսման, ոչ վերահսկողության ներքո կարող են ընթանալ, և հետևաբար, ինչ պլանավորում, ապա ՀԱՄ նախագահն ասաց.« Պլանային տնտեսության մեջ շատ դրական բաներ կային, որոնցից հենց մեկը հեռահար պլանավորումն էր: Եթե մենք չենք դիտարկում մեր հասարակության, տնտեսության զարգացումները 20-30 տարի, այլ գնում ենք պրագմատիկ 1-2 տարով, չենք կարող նորմալ զարգացման հիմքեր ստեղել: Շատ ճիշտ է, որ մենք հեռահար նշաձողեր ենք վերցնում»:
Մեզանից արդեն աշնանը, ըստ Արսեն Ղազարյանի, կպահանջվի ցույց տալ տնտեսական ցուցանիշներ:
Արսեն Ղազարյանը, ըստ էության չպատասխանեց հարցին, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո, նշելով, որ ուշադիր մարդը կհասկանար, որ երեկ Սերժ Սարգսյանը իր վստահության քվեն տվեց Կարեն Կարապետյանին և նրա կաբինետին:
«Այո, բայց 2018 թվականից հետոյի մասին ոչինչ չասաց»,-«Ազատություն» ռադիոկայանի մեկնաբանի այս դիտարկմանն էլ ասաց. «Գիտեք՝ մենք բոլորս ձգտում ենք կառուցել ժողովրդավարական երկիր, բայց ակամայից բոլորս՝ քաղաքական իշխող ուժ, այլ ուժեր, մամուլ, անհատների մասին ենք խոսում: Ավելի կարևոր է, որ մենք ունենանք համակարգային ճիշտ լուծումներ, օրենսդրություն, խաղի քաղաքականություն, որը շարունակվելու է անկախ անձից ով է լինելու կոնկրետ կառավարության գլուխը այս կամ այն էտապում: Պրոցեսներն են կարևոր»:
tert.am
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47