Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կոչ է արել Կիպրոսի հույներին հույս չունենալ, որ թուրքական 35 հազարանոց զորամիավորումը երբեւէ կլքի կղզին:
«Դա իրենց երազանքն է: Նրանք պետք է սթափվեն եւ դադարեն երազել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն շվեյցարական Քրանս-Մոնտանայում ընթացող ՄԱԿ-ի միջնորդած բանակցությունների ընթացքում:
Ըստ Չավուշօղլու, այս բանակցությունները Կիպրոսի հակամարտության կարգավորման վերջին փորձն են:
«Մենք չենք պատրաստվում հավերժ բանակցել այս խնդրի շուրջ: Այն պետք է ավարտվի: Եթե խնդիրը պետք է կարգավորվի, դա տեղի կունենա: Եթե ոչ, ապա բանակցությունների ձեւաչափը պետք է փոխել: Մենք կբանակցենք ուրիշ հարցերի շուրջ: Սա սկիզբն է, ուստի դեռեւս անհրաժեշտություն չկա քննարկելու այլընտրանքային ծրագրեր: Պետք է կենտրոնանալ այս բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը հասնելու վրա»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը արձագանքել է, որ թուրքական կողմի այդ դիրքորոշումը նորություն չէ:
Կիպրոսի հույները պահանջում են, որ Թուրքիան դուրս բերի իր զորամիավորումները Կիպրոսից: Այս պահանջը կղզու վերամիավորման հիմնական խոչընդոտներից է:
Կիպրոսի թուրքերը ցանկանում են, որ թուրքական զորքերը չհեռանան կղզուց, իրենց անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն հունական կողմը պնդում է, որ թուրքական զորքերի ներկայությունը սպառնալիք է կղզու կայունությանը:
Թուրքիայի բանակը ներխուժել է Կիպրոս 1974 թվականին, այն բանից հետո, երբ Նիկոսիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի նպատակն էր միավորելու կղզին Հունաստանի հետ: Այդ ժամանակներից ի վեր կղզին բաժանված է թուրքական եւ հունական հատվածների, որոնց բաժանում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:
Թուրքական Հյուսիսային Կիպրոսի պետականությունը ճանաչել է միայն Թուրքիան:
News.am
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47