«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի ակնկալվող հանդիպումը բանակցային գործընթացի շարունակության տեսանկյունից կարևոր է, սակայն որևէ լուրջ ակնկալիք չկա:
«Ցանկալի կլիներ, որ միջազգային հանրության ճնշման տակ Ադրբեջանը վերջապես ընդունի վստահության մեխանիզմների ներդրումը, սակայն կարծում եմ, որ Ադրբեջանի գործողություններ չեն խոսում այն մասին, որ հնարավոր է Ադրբեջանը գնա այդ քայլին»,-ասաց նա:
Սերգեյ Մինասյանը նշեց, որ այս պահին կարող ենք արձանագրել, որ բանակցությունները նույն տեղում են մնում: Ինչ վերաբերում է հարցին, թե սահմանին տիրող իրավիճակի վրա ինչ անդրադարձ կարող է ունենալ բանակցային գործընթացը, Սերգեյ Մինասյանն ասաց. «Սահմանն ապրում է իր սեփական կյանքով: Մինչև չներդրվեն վստահության մեխանիզմները, սահմանում իրավիճակն էապես չի փոխվի»:
Քաղաքագետը նշեց, որ միջազգային հանրությունը շահագրգռված է բանակցային գործընթացի շարունակության և վստահության մեխանիզմների ներդրման հարցով:
«Այդ առումով միջազգային հանրության մոտեցումները, կարելի է ասել, ընդհանուր է և լուրջ հակասություններ չկան: Իրենք շահագրգռված են, որ չլինի մեծ պատերազմ, սակայն չափից ավելի քաղաքական ռեսուրսներ չեն ցանկանում ներդնել դրա համար»,- ասաց նա և ավելացրեց, որ բոլորն զբաղված են ավելի «լուրջ» գործերով` Սիրիա, Մերձավոր Արևելք, Ուկրաինա:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի դիրքորոշմանը, քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե որևէ լուրջ փոփոխություն կա, կամ կլինի:
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
13:22
12:47
12:24
12:09
11:53
11:41
11:38
11:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01