ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը սոցցանցերի բուռն արձագանքին է արժանացել, հայտարարելով, որ ռեստորան կգնար միայն իր կնոջ հետ: Սակայն, ինչպես պարզել է սոցհարցումը, ամերիկացի կանանց կեսն ու տղամարդկանց 45 տոկոսը նրա հետ համակարծիք են:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ 2002 թվականի մի հարցազրույցում, որը հիմա է հայտնվել ուշադրության կենտրոնում, Փենսը պնդում է, որ առանց իր կնոջ չի գնում որևէ միջոցառման, որտեղ, օրինակ, ալկոհոլ են մատուցում: Ըստ Փենսի, դա նպաստում է ամուսնության պաշտպանությանը:
Շատերը ծաղրում էին փոխնախագահի պահպանողական հայացքները:
Մինչդեռ New York Times-ի պատվերով Morning Consult-ի անցկացրած հարցման տվյալները ցույց են տալիս, որ իր մոտեցման մեջ Փենսը միայնակ չէ: 3500 հարցվածներից գրեթե կեսն անընդունելի են համարել ռեստորան գնալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, եթե նա իրենց կինը կամ ամուսինը չէ:
Ավելին, ամերիկացիների քառորդ մասը կարծում են, որ անտեղի է անգամ գործընկերոջ հետ գործնական հանդիպումը, եթե գործընկերը հակառակ սեռի է, իսկ հանդիպումը՝ տետատետ:
Ինչ վերաբերում է տղամարդու հետ միայնակ մնալով ալկոհոլ օգտագործելուն, ապա դրան պատրաստ է ամերիկուհիների միայն 29 տոկոսը: Հարցումը նաև ցույց է տվել, որ որքան մարդն ավելի պահպանողական է ու կրոնական հայացքներով, այնքան ավելի քիչ է նախընտրում հակառակ սեռի հետ առանձի հանդիպումները:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44