ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվեցին 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները։
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ոլորտին հատկացված սուղ գումարները պետք է ճիշտ տեղաբաշխվեն. «Մենք պետք է հնարավորություն տանք եղած դպրոցներին, որ թերծանրաբեռնված ու գերծանրաբեռնված դպրոցները բալանսավորվեն։ Կրթությունը պետք է շարունակվի նաև ժամը 13:15-ից հետո։ Մենք այսօր ոտնահարում ենք այն ուսուցչի իրավունքները, որը նույն գրաֆիկով ու ծրագրով աշխատում է մի քանի դպրոցում, սակայն ստանում տարբեր աշխատավարձ` պայմանավորված տվյալ դպրոցի աշակերտների թվով»:
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն իր հերթին նկատեց, որ մեր երկրում ամենացավոտ խնդիրը կրթությունն է. «Դրա համար կոչ եմ անում պատգամավորներին` ավելի սարսափելի հարցեր տալ»: Նրա նկատառումը վերաբերում էր դասագրքերին. «Որոշ դասագրքեր կարդալով` հասկանում ես, որ որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն։ Ուր կորան սովետական այն դասագրքերը, որոնցով շատ նորմալ սովորում էինք»: «ՌԴ- ում էլ են դրանք կորել։ Նոր չափորոշիչներ են առաջ եկել»,- նկատեց նախարարը։
«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը վերաբերում էր կրկնուսույցներին, ինչպես նաև աշխատաշուկայի խնդրին, երբ աշխատաշուկան չի համապատասխանում ստացած կրթությանը։
Նախարար Մկրտչյանի խոսքով` միջնակարգ կրթության անորակ լինելու մեջ չէ կրկնուսույցների խնդիրը. «Կրկնուսույցներն աշխատում են երեխայի սխալը բռնելու վրա։ Եթե ուզում ես գիտելիքի պաշարը ստուգել, չպետք է սխալի վրա աշխատել, և այդտեղ արդեն կրկնուսույցների կարիք չի լինի։ Եթե ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանները կայանան, ապա կրկնուսույցների խնդիրը կվերանա»։
«Ելք» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Արարատ Միրզոյանի հարցը վերաբերում էր նախադպրոցական կրթությանը. «Իմ աչքի առաջ մի հրաշալի պատկեր է վեր հառնում նախադպրոցական ոլորտում, որտեղ սնունդը խնդրահարույց է»: Լևոն Մկրտչյանը չժխտեց, որ նախադպրոցական ոլորտը իրենց ամենաթույլ տեղն է. «Կան նախադպրոցական հաստատություններ, որտեղ երեխային տալիս են շաքարի պեչենյա ու մի փոքր սոկ ու բավարարվում դրանով, որը հաճախ կարող է վնասակար լինել»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47