ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա, տեղեկացնում է Հատուկ Քննչական ծառայության մամուլի ծառայությունը:
Այսպես, համաձայն նյութերով ձեռք բերված տվյալների, 2017 թվականի մարտի 3-ին` «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի անդամների կողմից կատարված հաշվառումից հետո, ոչնչացման նպատակով համապատասխան գործարան է տեղափոխվել դեղորայքի 21 արկղ, որից այրվել է 6-ը: Մնացած 15 արկղի ոչնչացման աշխատանքները հետաձգվել են գործարանի վառարանի անսարքության պատճառով: Այդ ընթացքում հանձնաժողովի անդամների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անսարքության վերացումից հետո դեղորայքի ոչնչացման աշխատանքները կրկին կազմակերպել հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ:
Սակայն հետագայում մնացած 15 արկղն այրվել է առանց հանձնաժողովի անդամներից մեկի` ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վ. Մ.-ի ներկայության: Վերջինս հայտնել է, որ հանձնաժողովի աշխատանքները համակարգող` ՀՀ ԿԱ ՊԵԿ գլխավոր մաքսային տեսուչ Ա. Դ.-ն խախտում է թույլ տվել և անհասկանալի պատճառներով իրեն չի ընդգրկել կիսատ մնացած ոչնչացման աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբում:
Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ մաքսային տեսուչի կողմից դեղերի ոչնչացման աշխատանքը տեսանկարահանելու ժամանակ 15 արկղերից բացվել և ցուցադրվել է միայն 2-ի պարունակությունը, իսկ մնացածն ուղղակի զետեղվել է վառարանում: Ընդ որում, տեսաձայնագրության մեջ դեղորայքի որոշ արկղեր առերևույթ դատարկ են եղել:
Այսպիսով, ՊԵԿ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47