ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց Վայոց ձորի մարզում գտնվող «Ցախաց քար» վանական համալիրի ճակատագրից:
Պատգամավորն ասաց, թե այն կառուցվել է Բագրատունյաց թագավորության օրոք՝ 959թ.-ին, և ոչ միայն համալիրը, այլ նաև համալիր տանող ճանապարհը չափազանց անմխիթար վիճակում է:
Նախարար Ամիրյանը նշեց, թե ՀՀ-ում 24 000 հուշարձաններ կան, և դեռ նորահայտերը ավելանում են: «Բայց առաջին անգամ եմ լսում այդ եկեղեցու մասին, իհարկե կան տարբեր հնարավորություններ, ուսումնասիրենք, կպատասխանեմ»,-ասաց նա:
Բագրատյանն արձագանքեց, որ ուղիղ ճանապարհ էլ կարող է լինել, ճոպանուղու հնարավորություն էլ կա: «Խիստ մշակութային նշանակություն ունի, և 24 000-ի մեջ կարևորներից է»,-ասաց նա:
Պատգամավորի հարցը, սակայն, հունից հանեց նիստը վարող Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին. նա հիշեցրեց, թե 2016թ.-ի բյուջեն է քննարկվում, և եթե կատարողականի հարցեր լինեին, իսկապես կհասկանար: Բագրատյանն արդարացավ, թե ասում են՝ ինչու 16-ի մեջ չեք ներառել:
«15-ի պատգամավոր լինեիք՝ կասեիք»,-հակադարձեց Մինասյանը:
«Դժբախտություն չէր, որ 15-ին պատգամավոր չէի: Ձեր ասելով՝ որևէ հարց չպե՞տք է տալ, հա՞, որը չի վերաբերում 16-ի ծախսերին»,-նշեց պատգամավոր Բագրատյանը:
Մինասյանը հաստատեց, թե իհարկե, միայն 16-ին:
«Պարո՛ն Մինասյան, այն հարցերը, որ ժողովրդին հուզում են, մենք բարձրացնելու ենք, դուր գա Ձեզ, թե ոչ»,-պատասխանեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:
«Իհարկե, հազար անգամ, բայց դրա համար հրավիրված նիստում»,-եզրափակեց Մինասյանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32