«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս համագործակցում է ՀՀ-ում մի շարք արտասահմանյան կազմակերպություների հետ:
«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի շրջանակում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյութերի ինստիտուտի հետ համատեղ կիրականացվի «Գերմանական կինոյի օր», որը կբացի «Ոսկե արմավենու» ճյուղի աժանացած Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմը: Փառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկված է վեց գերմանական ֆիլմ:
««Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը շատ բարձր որակ ունի, ուրախ ենք, որ այս տարի ևս կկարողանանք աջակցել այս կինոփառատոնին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Նա նշեց, որ 2004 թվականից Գերմանիայի դեսպանությունն ու Գյութեի ինստիտուտն աջակցում են փառատոնին:
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանն ասաց, որ հենց երկրորդ փառատոնից սկսած իրենք միշտ մասնակցել են փառատոնին, ներկայացրել բազում ֆիլմեր:
«Չենք կարող առիթը բաց թողնել ու չմասնակցել այս փառատոնին՝ ներկայացնելով ֆրանսիական ֆիլմեր»,- նշեց նա:
Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է ֆրանսիական արտադրության 10 ֆիլմ: Կաննի հիմնական մրցութային ծրագրից Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեականը» ֆիլմը կցուցադրվի Երևանյան պրեմիերաների շրջանակում:
Ալեքս Բորտոլանի խոսքով, փառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվելու ֆրանսիական կինոյի ամենահայտնի ռեժիսորներից մեկի՝ Ժան –Պիեռ Մելվիլի հիշատակին: Այս տարի լրանում է նրա 100-ամյակը:
«Ֆրանսիական կինոյի օր»-ը կբացվի Ժան –Պիեռ Մելվիլի «Կարմիր շրջան» ֆիլմով, կներկայացվի ռեժիսորի ևս 4 ֆիլմ:
«Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի» օր:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանն ասաց, որ լեհական կինոյի օրը նվիրվում է լեհական կինոյի մեծ վարպետ Անջեյ Վայդային, ով կյանքից հեռացել է անցած տարի: Նա 2016-ին պատրաստվում էր այցելել Երևան և ստանալ կինոփառատոնի Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում իր մեծ ավանդի համար: Նրան հետմահու այս մրցանակով պարգևատրելով և վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ փառատոնը հարգանքի տուրք է մատուցում նրա հիշատակին:
Մելինե Եղոյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հասել է բարձր մակարդակի, մեծ ճանաչում ունի ոչ միայն տարածաշրջանում, նաև աշխարհում:
«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 9-16-ը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42