Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 3-ին շարունակվում է Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը: Դատավորը սանկցիա կիրառեց փաստաբան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով ՀՀ փաստաբանների պալատ: Պաշտպանը բացակայում էր դատական նիստերի դահլիճից:
Փաստաբան Կարապետ Բադալյանը նույնպես բացակայում էր դատական նիստերի դահլիճից, ուստի դատավորն ընդմիջում հայտարարեց վերջինիս վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
«Հաշվի առնելով, որ Կարապետ Բադալյանը առանց նախագահող դատավորի թույլտվության լքել է դատական նիստերի դահլիճը, վերջինիս վարքագծի վերաբերյալ հարցը քննելու համար դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ», – նշեց Արտյուշ Գաբրիելյանը:
Ընդմիջումից հետո նախագահող դատավորը ընթերցեց պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումը` պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով ՀՀ փաստաբանների պալատ:
Պաշտպաններ Հայկուհի Սարգսյանը, Հայարփի Սարգսյանը, Գրիշա Բալասանյանը, Դավիթ Գյուրջյանը, Արա Ղարագյոզյանը, Կարեն Մեժլումյանը Հրանտ Գևորգյանի և Հարություն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեցին դատարանին դատական նիստը հետաձգելու մասին, քանի որ սույն դատական գործով ապահովված չէ մի շարք ամբաստանյալների պաշտպանների ներկայությունը: Մեղադրական կողմը միջնորդության վերաբերյալ որևէ առարկություն չներկայացրեց: Արտյուշ Գաբրիելյանը նշեց, որ սույն գործով դատական նիստը նախապատրաստական փուլում է, ուստի որևէ դատաքննական գործողություններ չեն իրականացվում, որոնք կխախտի ամբաստանյալների իրավունքները:
Դատավորը նկատեց, որ պաշտպաններից Նինա Կարապետյանը, Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը առանց դատավորի թույլտվության բացակայում են, ուստի ընդմիջում հայտարարեց՝ խորհրդակցական սենյակում նրանց վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47