ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին օժանդակելու համար` առանձնացնելով նաև օրերս Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը:
«Ավստրիայի զարգացման գործակալությունը կարևոր առաքելություն է իրականացնում մեր երկրում, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում, որում ներգրավվածների քանակն օրեցօր ավելանում է: Բայց մենք դեռևս շատ անելիքներ ունենք այս ոլորտում, քանի որ ցանկանում ենք բոլոր առումներով մրցունակ արտադրանք ստեղծել», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը և դրանց արդյունքները` հույս հայտնելով, որ դրանք կարող են նաև հետաքրքիր լինել Ավստրիայի զարգացման գործակալության համար ներդրումներ իրականացնելու տեսանկյունից:
Ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է օրգանական գյուղմթերքի արտադրության ընդլայնումը և նկատի ունենալով Գործակալության հետ համագործակցության հաջող փորձն այս ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարարն առաջարկել է երկուստեք ուսումնասիրել գլոբալ ծրագրի իրականացման հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացմանը, ինչը թույլ կտա լուծել սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը:
Նախարարը նաև առաջարկել է քննարկել եվրոպական փորձի ներդրմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո գործող գիտական կենտրոնների բարելավման, արդիականացման և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապեր բաժին
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47