ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 3-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին և Գերմանիայի ՔԴՄ կուսակցության գործադիր մարմնի անդամ, Թյուրինգիայի լանդթագի (խորհրդարանի) նախկին նախագահ Դագմար Շիպանսկիին:
Արմեն Աշոտյանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցությունը և այս համատեքստում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի դերն ու ջանքերը:
Արմեն Աշոտյանը կարևորել է նաև եվրոպական պետությունների հետ կուսակցական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և նշել, որ բազմակուսակցական մշակույթի զարգացման համատեքստում Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական փորձն ու անցած ճանապարհը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գիտահետազոտական ոլորտի զարգացումներին, ինչպես նաև տնտեսական համագործակցության հեռանկարներին:
Գիտահետազոտական ոլորտում համագործակցության առաջնահերթությունների շրջանակում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է արտերկրի մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունները: Գիտության ոլորտի ձեռքբերումների շրջանակում կարևորվել է Հայաստանի միացումը «Հորիզոն 20-20» ծրագրին:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42