ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ համայնքային քննարկումների շրջանակում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Կապան էր այցելել: Նրանք 16 տարեկանից բարձր տղաների, ուսուցիչների, տեղի մտավորականների հետ քննարկում էին «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի դրական ու բացասական կողմերը:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ այս քննարկումները կարևորում է հատկապես «Ազգ-բանակ» կոնցեպցիայի համատեքստում: Նրա խոսքով՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ տևական ժամանակ է ինչ քննարկումներ են սկսվել նաև մտավորակաների, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի հետ:
«Ցանկանում են նաև ամենաթիրախային խմբերի, այսինքն՝ նախազորակոչային տարիքի, դպրոցականների և այլոց հետ քննարկումներ անել: Պետք է լսենք բոլորի կարծիքները, քանի որ քննարկումների ընթացքում կարծիքներ են հնչել, որոնք անպայման պետք է հաշվի առնվեն օրենսդրական քննարկումների ժամանակ»,- ասաց Հովհաննիսյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը վստահեցրեց, որ քննարկումների արդյունքները ներկայացվելու են պատկան մարմիններին, որպեսզի օրենքը մշակելիս հանրության տեսակետը ներառվի:
Նշենք, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ քննարկումներն արդեն իսկ եղել են Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում, կլինեն նաև Վանաձորում ու Երևանում:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47