«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները
հուլիսի 3-ին, մամլո ասուլիսով ներկայացրեցին փառատոնի համագործակցությունը
ՀՀ-ում օտարերկրյա առաքելությունների հետ: Որպես բանախոսներ հանդես եկան
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ եւ Լիազոր
դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության
դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանը, Հայաստանի
Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության մշակույթային բաժնի կցորդ
Մելինե Եղոյանը եւ «Ոսկե ծիրան» Երեւանի ՄԿՓ-ի գեղարվեստական
տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն այս տարի եւս պատիվ ունի
համագործակցելու ՀՀ-ում մի շարք արտասահմանյան կազմակերպությունների
հետ: Փառատոնային բազմաթիվ նախաձեռնություններ իրականացվում են
վերոհիշյալ կազմակերպությունների աջակցությամբ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած
համագործակցության շնորհիվ այս տարի եւս «Ոսկե ծիրանի» շրջանակներում
կիրականացվի համատեղ նախաձեռնություն, որին այդ տարի աջակցում է նաեւ
l'Institut français-ը: Այս տարի լրանում է ֆրանսիական կինոյի ամենանազդեցիկ
ռեժիսորներից մեկի՝ Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյակը: Այս կապակցությամբ
հարգանքի տուրք կմատուցվի ռեժիսորին եւ կցուցադրվի նրա ֆիլմերի ընտրանին:
24 ժամ ծաղրածուի կյանքից Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա)
Ստվերների բանակը Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա/Իտալիա)
Լեոն Մորեն, քահանա Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա/Իտալիա)
Ծովի լռությունը Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա)
Կարմիր շրջան Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա/Իտալիա)
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
«Ոսկե ծիրան» Երեւանի ՄԿՓ Մամուլի գրասենյակ
Հուլիսի 3, 2017
«Կարմիր շրջան» ֆիլմը, որը Ժան-Պիեռ Մելվիլի վերջին աշխատանքներից էր,
կբացի «Ֆրանսիական կինոյի օր»-ը:
Պորտուգալացի կինոգետ, Մելվիլի մասնագետ եւ «Մելվիլը Մելվիլի մասին» (1969)
գրքի հեղինակ Ռուի Նոգեյրան հատուկ դասախոսություն կկարդա ռեժիսորի
վերաբերյալ:
«Ոսկե ծիրան»-ի մրցութային եւ արտամրցութային ծրագրերում այս տարի
ընդգրկված են ֆրանսիական արտադրության 10 ֆիլմեր: Կանի հիմնական
մրցութային ծրագրից Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» (Ֆրանսիա) ֆիլմը
կցուցադրվի Երեւանյան պրեմիերաների շրջանակներում:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում` ՀՀ-ում Գերմանիայի
դեսպանության եւ Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կիրականացվի
նաեւ «Գերմանակական կինոյի օր», որը կբացվի «Ոսկե արմավենու ճյուղի»
առաջադրված Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերատարն է
Դայան Կրուգերը, ով արժանացել է Կանի 70-րդ կինոփառատոնի «Լավագույն
դերանուհի» մրցանակին:
Վեց գերմանական ֆիլմեր ներկայացված են փառատոնի տարբեր ծրագրերում: Իսկ
Կանի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներկայացված Վալեսկա
Գրիզեբախի «Վեսթերն»-ը ընդգրկված է «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային
ծրագրում:
«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ
համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի օր»:
Կցուցադրվի Անջեյ Վայդայի վեջին ֆիլմը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած
տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Անցած տարի կինոռեժիսորը
պատրաստվում էր այցելել Երեւան եւ ստանալ Փարաջանովյան Թալեր մրցանակը՝
համաշխարհային կինոյում իր մեծ ավանդի համար: Նրան հետմահու այս
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ
«Ոսկե ծիրան» Երեւանի ՄԿՓ Մամուլի գրասենյակ
Հուլիսի 3, 2017
մրցանակով պարգեւատրելով եւ վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմի
ցուցադրությամբ հարգանքի տուրք է մատուցում նրա հիշատակին:
«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնը ուրախ է Հայաստանում
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ
համագործակցության վերականգնման համար:
Կցուցադրվեն բրազիլական արտադրության երկու ֆիլմ:
«Հավանայի կատուն» ռեժ. Դասիու Մալտա (Բրազիլիա)
«Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության եւ
մշակույթի ռուսական կենտրոնը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի
ցուցադրությանը:
Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում միշտ ակտիվ է եղել
ռուսական առաջատար լրատվամիջոցների եւ լրագրողների ներկայությունը «Ոսկե
ծիրանի»-ին: Այս տարի եւս փառատոնը լուսաբանելու է ռուսական մշակութային
հեռուստաալիք «Կուլտուրա»-ն։
Փառատոնը կհյուրընկալի հայտնի ռուս կինոքննադատներ Կիրիլ Ռազլոգովին,
Անտոն Դոլինին, ով վերջերս նշանակվել է «Իսկուստվո Կինո» (Կինոարվեստ)
ամսագրի գլխավոր խմբագիր եւ այլն։
Տեղի կունենան նաեւ Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» եւ
Օլգա Վերեմեեւայի եւ Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը» ֆիլմերի երեւանյան
պրեմիերաները:
Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
17:52 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
13:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03