«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որի ղեկավարն է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը:
Մայակովսկու անվան դպրոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Երևանի քաղաքապետարանի մոտ, իսկ Գլոբալ Բրիջի տնօրենն է Աննա Հարությունյանը` Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի դուստրը և էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի քույրը: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, փաստացի հենց Հայկ Հարությունյանն է համակարգում այդ կենտրոնի աշխատանքները:
Կառավարության հունիսի 8-ին ընդունված որոշման համաձայն՝ մասնավոր կենտրոնին տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 2 հազար 500 քառ. մետր է` 791 միլիոն 500 հազար դրամ գնահատված արժեքով: Այդ տարածքը ներառում է նաև դպրոցի մարզադահլիճը և կենտրոնին է տրվում անհատույց օգտագործման իրավունքով:
«Գլոբալ Բրիջ» ընկերությունն, ըստ կառավարության որոշման, պարտավորվել է, որ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պետք է 20 տարվա ընթացքում կատարի 100 մլն դրամի ներդրում:
Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցում հրաժարվեցին պաշտոնապես որևէ խոսք ասել շենքի մի բավական մեծ մասն օտարվելու վերաբերյալ. քաղաքապետարանն իր ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարությանը բոլորովին ձայնազուրկ է դարձրել: Ավելի ուշ քաղաքապետարանից պատասխանեցին, որ ամեն դեպքում դպրոցն ու իրենք չեն կարող մեկնաբանություններ տալ կառավարության որոշման մասին:
Այդուհանդերձ, դպրոցում մենք տեղեկացանք, որ մասնավոր կազմակերպությանը տրամադրված մասնաշենքում մինչ այժմ գործում էր տարրական դպրոցը` ավելի քան 200 աշակերտով: Այստեղ նաև ասում էին, որ «Գլոբալ Բրիջը» հիմնովին վերանորոգելու է Մայակովսկու անվան դպրոցի երեք դասասենյակ ու նաև շահագործման հանձնելու երկու զուգարան:
«Գլոբալ Բրիջին» տրամադրված մասնաշենքում արդեն վերանորոգման աշխատանքներ էին ընթանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01