«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները կարծես կախարդական փայտիկի օգնությամբ տարեցտարի ավելանում են:
«Ժողովուրդ»-ի՝ դատավորների ունեցվածքի մասին հրապարակումների շարքի շրջանակում Զարգարյանի հայտարարագրերը ուսումնասիրելիս հայտնաբերեց, որ 29-ամյա դատավորը 2014թ. պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու հողամաս, կիսակառույց շինություններ, Mitsubishi Colt 1300 GLI մակնիշի ավտոմեքենա և 3 մլն դրամական միջոց:
Բայց, չգիտես ինչպես, երիտասարդ դատավորի՝ 3 միլիոնի չափով դրամական միջոցը 2015թ. վերածվել է 7 մլն դրամի: Իսկ մեկ տարի անց՝ 2016թ., այն հրաշքով դարձել է 9.5 մլն դրամ:
Եվ սա այն դեպքում, երբ նա, որպես եկամուտ, հայտարարագրել է միայն իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 510 հազար դրամ: Ստացվում է, որ ոչ միայն աշխատավարձը չի ծախսել, կուտակել է, այլև «կողքից» եկամուտ է ունեցել: Հուսանք՝ երիտասարդ դատավորը առաջիկայում կկիսվի իր այդ գաղտնիքով, առավել ևս, երբ նրա վարույթում գտնվում են բավականին հետաքրքիր գործեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55