Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու արդյունքում կունենանք թերոռոգում: ԱԺ արտահերթ նիստում հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Խոսքը ««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցի մասին է, որով նախատեսված է Սևանից 270 միլիոն խ/մ ջուր բացթողել այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ է:
«Սևան-Հրազդան ջրառի տարածքում այս տարի նախորդ տարվա համեմատ ոռոգման ջրաքանակը պակաս է 17 միլիոն խ/մ-ով, Հրազդան գետի ջրատվությունը՝ 40 միլիոն խ/մ-ով: 2016թ.-ին այն եղել է 150 խ/մ, իսկ 2017թ.-ին՝ 110 միլիոն խ/մ: Սևան-Հրազդան համակարգում առկա է 117 միլիոն խ/մ ջրի դեֆիցիտ: Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյան և Ռանչպար պոմպակայանները կարող են լրացնել դեֆիցիտի միայն 50 տոկոսը, այդ իսկ պատճառով Սևանա լճից լրացուցիչ ջրառը անհրաժեշտ է»,- ասաց Ա. Հարությունյանը:
Ըստ նրա՝ խնդիրը սուր բնույթ է ստանում, երբ Սևան-Հրազդան կարիքներին գումարվում են նաև Ախուրյան-Արաքս համակարգի խնդիրները: Նախորդ տարվա համեմատ Ախուրյանի ջրամբարի առավելագույն լցվածությունը, Արսեն Հարությունյանի փոխանցմամբ, 105 միլիոն խ/մ-ով պակաս է եղել, իսկ Ախուրյան-Արաքս համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքի ջրապակասի լրացման միակ տարբերակը մեխանիկական ջրարտադրությունն է, որը կպահանջի 1-1,3 միլիարդ դրամ հավելյալ ծախս:
«Սևանից լրացուցիչ ջրառ չիրականացնելու դեպքում այստեղ կունենանք 105 միլիոն խ/մ ջրի դեֆիցիտ: Արդյունքում՝ երկու համակարգերում էլ կունենանք թերոռոգում, որը կարող է հանգեցնել անկառավարելի ռիսկերի, գյուղատնտեսական արտադրանքների վերջնարդյունքի կորստի»,- շեշտեց պաշտոնյան:
Ներկայումս Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ է: Արսեն Հարությունյանը, սակայն, առաջարկեց փոխել քանակությունը և թույլատրել բացթողնել մինչև 270 միլիոն խ/մ: «170 միլիոն խ/մ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից առաջանում են լրացուցիչ գումարներ, որոնք ենթակա են վճարման»,- հավելեց նա:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47