«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ընդունել է Լորդերի պալատի նորընտիր խոսնակ Լորդ Ֆովլերը։
Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպման ընթացքում Լորդերի պալատի խոսնակը ներկայացրել է պալատի գործունեությունը, ինչպես նաև խորհրդարանական վերահսկողության բրիտանական պառլամենտարիզմի փորձը։ Լորդերի պալատի խոսնակը հետաքրքրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության, «Ելք» խմբակցության գործունեությամբ, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներով։
Հանդիպման ընթացքում Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները, արտաքին մարտահրավերները, Արցախի հիմնախնդիրը և դրա կարգավորման վերաբերյալ Հայաստանի տեսլականը: Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում նաև կատարել է համագործակցության առաջարկ, որի արդյունքում կստեղծվեն խորհրդարանական վերահսկողության բրիտանական փորձի փոխանակման հնարավորություններ։
Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հրավերով գտնվում է Լոնդոնում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունենում կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»:
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
12:05
11:53
11:36
11:15
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03