Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում տեղի է ունեցել գորգերի, Հայաստանի տարբեր մարզերի հայկական ազգային տարազների եւ հայկական հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք, հաղորդում է jnews.ge-ն:
Ներկայացված էին Լիլիթ Մելիքյանի Հայաստանի տարբեր մարզերի հայկական հնագույն ազգային տարազների հավաքածուն, այլ աշխատանքներ «Տերյան» մշակութային կենտրոնից, ասեղնագործուհի Արփի Ավդալյանի աշխատանքները եւ Տաթեւ Հովակիմյանի պատրաստած արծաթյա զարդերը:
Վարպետների եւ ձեռագործների խումբը Ախալցխայում մասնակցել է «Ռաբաթ» գորգերի միջազգային փառատոնին եւ Միտրոպոլիտ Նիկոլոզի հրավերով այցելել Ախալքալաք: Նրանք արդեն երկրորդ տարին է մասնակցում են գորգերի միջազգային փառատոնին, իսկ Ախալքալաքում ցուցադրվում են առաջին անգամ:
Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ, վարդապետ Բաբկեն Սալբիյանը շնորհակալություն է հայտնել Միտրոպոլիտ Նիկոլոզին, որ նա հնարավորություն է տվել ախալքալաքցիներին տեսնել հին գորգերի այս հավաքածուն եւ հայկական ազգային տարազները:
«Մենք միշտ ցանկացել ենք ունենալ հին հայկական գորգերի եւ Հայաստանի տարբեր մարզերի ազգային տարազների նման ցուցահանդես: Նման միջոցառումները միշտ տեղի են ունենում մեծ քաղաքներում, եւ մեր ժողովուրդը հեռու է մնում նման միջոցառումներից: Շնորհակալություն նաեւ Տաթեւ Մուրադյանին, ով համաձայնեց ցուցադրվել նաեւ Ախալքալաքում», – ասել է Բաբկեն Սալբիյանը:
Տաթեւ Հովակիմյանը ներկայացրել է հայկական ճարտարապետության զարդանախշերով արծաթյա զարդեր, որը պատրաստել է իր ձեռքերով:
«Բոլոր զարդանախշերը վերցված են հնագույն եկեղեցիներից: Ես աշխատում եմ Ուրարտական ոճով եւ փորձում եմ պահպանել արծաթագործության հին ավանդույթները», – նշել է Տաթեւ Հովակիմյանը:
Արփի Ավդալյանը ներկայացրել է ասեղնագործ աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը եզակի է:
«Ասեղնագործված հնագույն զարդանախշերը ես տեղադրում եմ արծաթյա շրջանակներում, դրանք կարելի է օգտագործել», – ասել է Արփի Ավդալյանը:
Տաթեւ Մուրադյանը, ով ներկայացնում է «Հանգույց» ժողովրդական մշակույթի հիմնադրամը եւ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, ասել է, որ «Տերյան» կենտրոնն ունի Ջավախքի եւ Ախալցխայի շատ տարազներ, եւ նրանք նորից կգան Ախալքալաք ցուցադրելու Ջավախքի տարազները:
«Ես կխոսեմ «Տերյան» կենտրոնի տնօրենի հետ, եւ մենք անպայման կցուցադրենք այստեղ Ջավախքի տարազները: Մենք պարզապես չգիտեինք, թե գալու ենք Ախալքալաք: Արդեն գտել ենք կապեր, համագործակցություն եւ պլանավորում ենք մեր ապագա այցը», – ասել է Տաթեւ Մուրադյանը:


09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42