Կառավարությունը չի կարողանում հստակ ձևակերպել իր ասելիքը։ Այս մասին ԱԺ-ում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ստեղից-ընդեղից կպցրած հիմանավորումներ ոնց որ լինեն, հստակ ձևակերպեք խնդիրը, որ Ազգային ժողովն իմանա՝ ինչպես է քվեարկելու, այլապես հասկանալի չէ՝ ինչու եք դուք այստեղ կանգնած և ոչ թե բնապահպանության նախարարը, հասկանալի չէ Բնապահպանության նախարարության ոչ միանշանակ դիրքորոշումը այս նախագծի մասին, որն օբյեկտիվորեն առաջացնում է հարցեր՝ թե՛ քաղաքացիական հասարակությասն, թե՛ հանրության մեջ այս նախագծի այլ նպատակների մասին», – դիմելով հիմնական զեկուցող Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ջրպետկոմի նախագահն էլ արձագանքեց, որ ջրային համակարգի պատասխանատուն ջրային տնտեսությունն է, այլ ոչ թե Բնապահպանության նախարարությունը։
«Բնապահապանության նախարարությունն այս ամենին պարզապես էկո մաս ապահովող կառույց է։ Բնապահպանության նախարարությունը ֆիքսել է, որ Սևանա լճից ջրի հավելյալ բացթողումը կարող է էկոհամակարգի վրա ազդեցություն թողնել, Սևանա լճից ցանկացած 100 լիտր ավել բաց թողելը էկոհամակարգի վրա ազդեցություն է թողնում», – նշեց Հարությունյանը։
«Պետք է անկեղծ լինել, պետք է լինել շատ ավելի կոնկրետ, պետք է անկեղծորեն ասվի, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև», – ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը։
Նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ-ն է:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02