Առասպել սեքսի մասին №1: Որքան մեծ է քիթը, այնքան մեծ է տղամարդու առնանդամը Ցավոք, գերմանացի ֆիզիոլոգները մեզ հիասթափեցնում են. նման օրինաչափություն չկա: Ամեն ինչ էրեկցիայի հետ է կապված, իսկ քթի չափսը ոչ մի կերպ չի ազդում: Իսկ հայ տղամարդիկ հպարտությունից արդեն քթները վեր էին ցցում:
Առասպել սեքսի մասին №2: Միայն կանայք են ձևացնում, թե օրգազմ են ապրում Իհարկե տղամարդկանց մոտ շատ ավելի դժվար է օրգազմի իմիտացիան, սակայն, այո, լինում են դեպքեր, երբ տղամարդիկ նույնպես ձևացնում են, թե օրգազմ են ապրում:
Առասպել սեքսի մասին №3: Չափսը կապ ունի Այս պնդման հետ դժվար է չհամաձայնել: Չափսն իհարկե նշանակություն ունի… տղամարդու ինքնագնահատականի բարձրացման համար միայն, իսկ մնացածն արդեն երկրորդական է:
Առասպել սեքսի մասին №4: Գեղեցիկ մարդիկ ավելի լավ սեքս են ունենում Սա ճիշտ է դեպքերի մի մասի համար միայն: Բանն այն է, որ գեղեցիկ կանայք, որպես կանոն, իրենց մարմնի հետ կատարյալ ներդաշնակության մեջ են: Այսպիսի ներդաշնակության արդյունքում ծնվում է որակյալ սեքս: Սակայն մյուս կանայք, որոնք բնավ մոդելային կառուցվածք չունեն, սակայն բարձր ինքնագնահատական ունեն, ոչնչով չեն զիջում մյուսներին:
Առասպել սեքսի մասին №5: Սեքսով զբաղվելու համար խելք պետք չէ Իրականում պետք է: Սեքսի համար պետք է ինտելեկտի այն տեսակը, որը կոչվում է էմոցիոնալ: Այն կանայք, որոնք բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեն, այսինքն կարողանում են գնահատել և կառավարել իրենց և դիմացինի էմոցիաները, ավելի շատ օրգազմներ են ունենում, որովհետև ունակ են էրոտիկ թեմաներ երևակայել և կարողանում են կենտրոնանալ, թե ինչ է կատարվում «հիմա և այստեղ»:
Առասպել սեքսի մասին №6: Ճաղատներն ավելի լավն են անկողնում Համարվում է, որ ճաղատ մարդկանց արյան մեջ ավելի շատ տեստոստերոն կա: Մեխանիկորեն դուրս է գալիս, որ սեռական ակտն այս տղամարդկանց մոտ ավելի երկար է տևում: Պարզվում է, որ լիբիդոյի համար պատասխանատու է ոչ միայն տեստոստերոնը: Դրա վրա ազդում են տրամադրությունը, ֆիզիկական վիճակն ու տղամարդու աշխատանքի տեսակը:
Առասպել սեքսի մասին №7: Ամուսնությունը կործանում է սեքսը Ամուսնությունից հետո սեքսն իհարկե փոխվում է. այն ավելի հանգիստ է դառնում: Թող ամուսնական սեքսն այդքան էլ կրքոտ չէ, սակայն այն ազատում է հնարավոր ձախողման վախից:
Առասպել սեքսի մասին №8: Տղամարդկային սերմնահեղուկի քանակը սահմանափակ է Իրականում նման սահմանափակություն չկա: Որպես ապացույց կարող ենք ասել, որ միջին վիճակագրական տղամարդն իր կյանքի ընթացքում արտադրում է մոտ 15 լիտր սերմնահեղուկ:
Առասպել սեքսի մասին №9: Տղամարդիկ ավելի սեռաքաղց են Գերմանացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական ցանկությունը կախված չէ սեռից: Այսպես, ամուսնական զույգերի 50%-ի մոտ ամուսնու և կնոջ սեռական ցանկությունները գրեթե հավասար չափի են եղել:
Առասպել սեքսի մասին №10: Լողասենյակում հնարավոր չէ հղիանալ Սա պարզապես խաբկանք է: Իհարկե տաք ջրի տակ հաջողացնում են գոյատևել ոչ բոլոր սպերմատոզոիդները, սակայն, ճիշտն ասած, դրանք բոլորն անհրաժեշտ էլ չեն: 400 միլիոն փոքրիկներից կարող է գտնվել արագաշարժ ու ճարպիկ մեկը:
Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02