Փաստաբան-դատական կարգադրիչներ կոնտակտը հաջող չստացվեց: Այսպիսի հայտարարություն է արել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» և Սեֆիլյանի գործերով դատական նիստերի ընթացքում փաստաբանների զննության դեպքերին:
«Խնդիր էր ծագել՝ արդյոք փաստաբանը կարո՞ղ է ենթարկվել խուզարկության կամ զննության, թե ոչ: Սրա հետ կապված նաև Փաստաբանների պալատն արձագանքել է, մասնավորապես՝ նշելով. «Չի կարելի խուզարկության ենթարկել, մինչդեռ կարելի է զննել փաստաբանին և նրա իրը»:
Նրա պարզաբանմամբ՝ հանրային պաշտպանը նույն փաստաբանն է, ուղղակի աշխատում է Հանրային պաշտպանի գրասենյակում, որը Փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանումն է, ստանում է աշխատավարձ Փաստաբանների պալատից: Հանրային պաշտպանը չի ընտրում իր վստահորդին, այլ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն է նրա գործերը մակագրում:
«Հանրային պաշտպան տրամադրվում է երկու դեպքում, երբ անձն անվճարունակ է, և վարույթն իրականացնող մարմինը, որի դերում կարող է հանդես գալ ինչպես քննիչը, այնպես էլ դատարանը, արդեն գործի դատաքննության ընթացքում գտնվելու ժամանակ տեսնում է, որ անվճարունակ է քաղաքացին, տրամադրում է հանրային պաշտպան»,-նշել է Փաստաբանների պալատի նախագահը:
Հանրային պաշտպան տրամադրելու երկրորդ տարբերակն այն դեպքում է, երբ, ըստ Զոհրաբյանի, պահանջում է արդարադատության շահը:
«Պատկերացրեք, որ պաշտպանյալն ասում է՝ ես ուզում եմ ունենալ պաշտպան, ասում են՝ դե, հրավիրի քո պաշտպանին, ասում է՝ չեմ հրավիրում: Նրա ցանկությունն արդեն իսկ պարտադիր է դարձնում պաշտպանի մասնակցությունը՝ քրեական դատավարության օրենսգրքի պահանջով: Այս պայմաններում վարույթն իրականացնող մարմինը նշանակում է հանրային պաշտպան՝ արդարադատության շահերից ելնելով»,-պարզաբանել է Փաստաբանների պալատի նախագահը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակների համար քրեական դատավարությունների համար քրեական օրենսգիրքը նախատեսել է դեպք, երբ մեղադրյալին հեռացնում է դատական նիստերի դահլիճից: Այս դեպքում պարտադիր պետք է լինի պաշտպանը, եթե մեղադրյալն ունի պաշտպան, ապա պաշտպանը պետք է մասնակցի դատաքննությանը: Եթե չունի հանրային պաշտպան, ապա դատարանը կարող է նշանակել հանրային պաշտպան:
Արա Զոհրաբյանը պարզաբանել է՝ ըստ քրեական օրենսգրքի, եթե երեք անգամ պաշտպանը անհարգելի պատճառով չի ներկայանում դատական նիստին, ապա պաշտպանի լիազորությունները կարող են դադարեցվել, և ներգրավվել նոր պաշտպան:
«Հանրային պաշտպաններն այն պաշտպաններն են, ովքեր ի վիճակի են, ընդունակ են և պարտավոր են ամբողջությամբ ելնել վստահորդների շահերից և պաշտպանել նրանց: Նրանք չեն կարող լինել կամակատարներ: Նախկինում, երբ չկար հանրային պաշտպանի գրասենյակը, գործում էր այս մեթոդը. քննիչներն իրենք էին նշանակում հանրային պաշտպաններին որպես փաստաբաններ»,- ասել է Փաստաբանների պալատի նախագահը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47