Ես ԵՏՄ անդամակցությանը դեմ եմ քվեարկել, այսօր էլ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը համարում եմ քաղաքական սխալ, բայց ես նաեւ դեմ եմ, որ Հայաստանը ԵՏՄ-ից դուրս գալու ընթացակարգ սկսի: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Հայաստանի ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«ԵՏՄ անդամակցության ժամանակ ասվում էր, որ առաջին հերթին լուծվում է անվտանգության խնդիր, բայց այսօր մենք տեսանք, որ անվտանգության մտահոգությունները ոչ միայն լուծված չեն, այլեւ ավելի ահագնանում են հենց ԵՏՄ կոնտեքստում: Հայաստանն անդամագրվեց ԵՏՄ-ին եւ արյուն է ծորում: ԵՏՄ-ն ամենավճռական պահին Հայաստանի նկատմամբ դավաճանական քայլ արեց, պատերազմի պիկին հետաձգելով Հայաստանում ԵՏՄ վարչապետերի հանդիպումը»,-նշեց Փաշինյանը:
Այդուհանդերձ, նա ասաց, որ դեմ է այսօր ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելուն: «Փորձը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքական սխալները ուղղելու ամենաճիշտ ճանապարհն այդ քայլի 180 աստիճան հակառակ քայլն անելը չէ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաք Բուշի ներխուժումը համարեցին կատաստրոֆիկ սխալ, ոչ առանց հիմքի եւ զորքերը հանեցին այնտեղին, որի հետեւանքով ստացան այն, ինչ էսօր ստացան: Դա մեծ խնդիրներ է ստեղծել աշխարհի, այդ թվում ԱՄՆ-ի համար»,-ասաց նա:
Փաշինյանը նշել է, որ վտանգավոր է համարում, որ «մեր մեծ ախպերը մեզ կփրկի» գաղափարը փոխարինվի «զապադ նամ պոմոժետ»-ով:
Ի վերջո օրինագծի հեղինակ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց մեկ տարով հետաձգել նախագիծը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55