Ս. թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս /Նիկոլայ/ Նիկողոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված երկու կտավների բացում-շնորհանդեսը: Միջոցառումը կուղեկցվի համառոտ դասախոսությամբ մեծ վարպետի ստեղծագործության, ռուսական արվեստի հետ նրա կապերի, ինչպես նաև թանգարանի հիմնադիր, մեծանուն բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հետ նրա առնչությունների մասին: Կներկայացվեն հազվագյուտ արխիվային լուսանկարներ, այլ հետաքրքրիր նյութեր, ինչպես նաև կցուցադրվի վավերագրական ֆիլմ: Բացմանը ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած նկարչի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, ով իր նախաձեռնությամբ է թանգարանին մատուցել մեծ վարպետի նվերը:
Նիկողայոս Նիկողոսյանին և թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանին մերձեցնում էր ջերմ ընկերությունը, որի ընթացքում արվեստագետը ստեղծել է բժիշկի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի, մի շարք դիմանկարներ և քանդակ: Արամ Աբրահամյանին և Մարիա Աբրահամյանին պատկերող այդ դիմանկերներից երկուսը, այսուհետ, կզարդարեն Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն:
Այս կտավները բարձր վարպետությամբ և գեղարվեստական առանձնահատկություններով միանգամայն համահունչ են Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուին: Ռուս մեծ վարպետների՝ սիմվոլիստ քանդակագործ Ա. Մատվեևի և մոդեռնիստ գեղանկարիչ Ա. Օսմյորկինի մոտ ուսանած Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը ներառել է «մոդեռնի» դարաշրջանի ռուսական արվեստի լավագույն ավանդույթները: Սոցիալիստական հեղափոխության հասակակից արվեստագետը խորհրդային տարիներին կարողացել է պահպանել ազատ ստեղծագործական ինքնարտահայտումը: Լայն հասարակությանը նա առավելապես հայտնի է որպես գիտության, մշակույթի և պատմական ճանաչված գործիչների բազմաթիվ հաստոցային դիմաքանդակների և Երևանում ու Մոսկվայում կանգնեցված մոնումենտալ մի շարք հուշարձանների հեղինակ
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42