ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը այցելեց «Շենգավիթ» Բշկական Կենտրոնի «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երջանիկ ընտանիքին և զույգ փոքրիկներին:
Եռյակի կամ երկվորյակի ծննդով այսօր իրապես չես կարող զարմացնել, բայց գեղեցիկ ու հրաշալի է, երբ կա նոր կյանքի ծնունդ այդքան սպասումից հետո:
Բաբուջյանների ընտանիքը մանկան ճիչին սպասել էր 10 տարի: Սակայն տաս երկար տարիների ընթացքում հույսն այնուամենայնիվ չէր կորցրել: Դիմելով տարբեր բժշկական կենտրոններ Բաբուջյանները ի վերջո ընտրեցին “Շենգավիթ” ԲԿ-ը, որտեղ «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ և Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ Կարինե Կիրակոսյանի և “Շենգավիթ” ԲԿ-ի ծննդօգնության գծով գլխավոր տնօրենի տեղակալ,
մանկաբարձական բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական ջանքերի շնորհիվ, արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից լույս աշխարհ եկան զույգ հրաշքները՝ Գարիկը և Մելանյան:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը փոքրիկներին նվիրեց խորհրդանշական անմոռուկներ` նշելով, որ հանրապետության «ամենաբարի արագիլի» շնորհիվ արդեն իսկ լույս աշխարհ են եկել 201 երեխաներ:
Հետաքրքիր, բայց փաստ էր նաև այն հանգամանքը, որ ՀՀ առաջին տիկնոջ այցելությունից երկու օր անց կրկին «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ, ութ տարվա անպտղությունից հետո Շենգավիթ ԲԿ-ում գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի ջանքերի շնորհիվ, արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից ծնվեցին զույգ տղաներ:
Շենգավիթ ԲԿ-ի ադմինիստրացիան հանձինս գլխավոր տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի գլխավորությամբ ողջունում է նման նախաձեռնությունը և հատկանշական համարում այն անգնահատելի փաստը, որ “Արագիլ”-ը նպաստում է ՀՀ-ում ազգաբնակչության աճին:
Թող մանկան ճիչը ամեն օջախում լսվի յուրաքանչյուր վայրկյանը մեկ, ու թող արագիլը միայն բարի լուր ավետի:
Մանրամասները տեսանյութում.




17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22