ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ մեր պետական կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Ամրապնդելով պետականության հիմքերը, մարդուն, նրա իրավունքները և ազատությունները հռչակելով բարձրագույն արժեք` Սահմանադրությունն ամրագրել է բոլորիս ձգտումը` ապրել արդար և իրավական պետության մեջ:
Ավելի քան 20 տարվա ընթացքում հիմնական օրենքի, այնուհետև դրանում կատարված փոփոխությունների ընդունմամբ սահմանադրական նորմերը որպես ուղենիշներ հիմնավորապես հաստատվել են պետական շինարարության մեջ և մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Հարգելի հայրենակիցներ,
մեր առջև շարունակաբար բացվում են նոր հնարավորություններ: Գլխավորապես մեզնից` մեր իրավունքներն ազատորեն իրացնելուց և պարտականությունները պատշաճ կատարելուց են կախված մեր առաջընթացն ու զարգացումը: Մենք պիտի ջանք չխնայենք, որ մեր երկիրը հաջողությամբ հաղթահարի դժվարությունները և հաստատուն քայլերով ոտք դնի զարգացման հաջորդ փուլ:
Սահմանադրությունը ստեղծել է դրան հասնելու բոլոր պայմաններն ու գործիքները:
Քաղաքացու և պետության շահերի ընդհանրության գիտակցումով պետք է միավորենք մեր կարողությունները, հմտությունները և հնարավորությունները` այդ ամենն օգտագործելով ի շահ երկրի և ի բարօրություն ժողովրդի:
Մաղթում եմ կայուն խաղաղություն, ամուր առողջություն, բարեկեցություն, չթուլացող հավատ վաղվա օրվա և սեփական ուժերի հանդեպ»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47