Եթե Ժիրայր Սեֆիլյանն ունենար նույնքան համակիր, որքան վերջին շրջանում հայտարարություն է տարածել, ապա դա կլիներ երկրի ամենաբազմամարդ միավորումը: Բայց կոչերն անարձագանք են մնում, մարդիկ չեն գալիս, և «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարին ուրիշ ոչինչ չի մնում, քան կրկին նստել ու հերթական տեքստը գրել այն մասին, թե ինչպես է ռեժիմը սադրիչ և զրպարտչական արշավ ծավալել կամավորագրման դեմ:
Իսկ կոնկրետ ի՞նչ է արել ռեժիմը: Ընթերցում ես Սեֆիլյանի վերջին հայտարարությունը և այդպես էլ գլուխ չես հանում, թե ի՞նչ է պատահել: Ընդամենը կարելի է կռահել, որ նրան ոչ ոք չի արձագանքել, իր երազած դիվիզիաները չեն կազմավորվել, և քանի որ ծրագիրը ձախողվել է, ապա մեղավորը իշխանություններն են: «Ժիրայր Սեֆիլյանի հասարակական-քաղաքական ակտիվության բոլոր դեպքերին նախորդում է նրա կերպարի հրեշացման, ինչպես նաև նրա կենսագրության և անձի վերաբերյալ վիրավորական ու պիտակավորող բնույթի անհիմն և կեղծ տեղեկությունների կիրառմամբ զանգվածային քարոզարշավ, ինչին, որպես կանոն, հաջորդում են բռնությունն ու հալածանքը»,- իր մասին երրորդ դեմքով գրում է Սեֆիլյանը և կարծես պահանջում է, որ անմիջապես բռնություն գործադրեն, քանի որ խախտվում է այն դեպքերի հաջորդականությունը, որն ինքը կցանկանար:
Իսկ բռնությունը ուշանում է: Դա ներկա պահին փրկություն կլիներ Սեֆիլյանի համար, քանի որ ինչ՝ ինչ, բայց մի բան նա հաստատ գիտի. իր անձի դեմ հակաքարոզչությանը իշխանությունները կարիք չունեն մասնակից դառնալու, քանի որ դա արդեն մասսայական է: Բավական է մտնել համացանց ու համոզվել, թե ինչպես հարյուրավոր շարքային քաղաքացիներ, ովքեր իրենք էլ խորապես դժգոհ են իշխանություններից, դատափետում ու փնովում են Սեֆիլյանին նրա արկածախնդիր վարքի ու անհեռատես քայլերի համար: Եվ այդ պատճառով էլ վաղը՝ հունիսի 4-ին, Հաղթանակ զբոսայգում հրավիրված կամավորների առաջին ներկայացուցչական հավաքին լինելու են միայն Ժիրայր Սեֆիլյանն ու Մայր Հայաստանի արձանը: Ափսոս, արձանի ձեռքին ուրիշ ճար չկա, նա այգուց հեռանալ չի կարող, այլապես Սեֆիլյանը զբոսայգին կվայելեր հպարտ մենության մեջ:
Նյութի աղբյուրը՝ shame.am:
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47