Մի քանի զինվորականի ձերբակալություն ցանկացած երկրում կգնահատվեր շարքային պայքար անօրինականության դեմ: Մեր երկրում այդ բանը կոչվում է իշխանության փիլիսոփայություն: Հասկանալի է, որ այս մտքի հեղինակը պատկերացում չունի, թե ինչ բան է փիլիսոփայությունը, այլապես հազիվ թե նման ձևակերպում հեղինակեր: Եվ քանի որ կռահումների օգնությամբ կարելի է գլխի ընկնել, թե տվյալ դեպքում խոսքն ինչի մասին է, ապա նույնիսկ այդ պարագայում որակումները որևէ ընդհանուր բան չունեն իրականության հետ:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար որևէ դժվարություն չի ներկայացնում ասելու, թե ցանկացած պետական պաշտոնյա, քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակներում, մանավանդ որ մտքի հեղինակն ինքը չէ: Բայց Շարմազանովի համար գրեթե անհնար է խոստովանել, որ հենց իր շրջապատում ամեն օր, ամեն ժամ վխտում են օրենքի առաջ բազմիցս մեղանչած չինովնիկներ, որոնց ոչ ոք չի փորձում ոչ որսալ, ոչ պատժել:
Այդ պատճառով էլ, երբ նա անդրադառնում է զինված ուժերում տեղի ունեցած վերջին ձերբակալություններին ու այդ առիթով հայտարարում է, որ «բոլոր պաշտոնյանները, ովքեր իրենց լիազորությունների շրջանակներում չեն, իրականացնում են ոչ օրինական քայլեր, պետք է պատժվեն, սա է իշխանության փիլիսոփայությունը», ստիպված ես լինում դա գնահատել անլուրջ դեմագոգիա՝ գերազանց հասկանալով, որ զինվորականներին ձերբակալելը որևէ ընդհանուր բան չունի օրինականության համար տարվող անզիջում պայքարի հետ ու գերազանցապես առնչվում է ապրիլյան պատերազմին, և եթե չլիներ այդ չարաբաստիկ պատերազմը, նույն բարձրաստիճան սպաները հիմա էլ անխռով ու գոհ վեր ընկած կլինեին իրենց աթոռներին:
Իսկ եթե Շարմազանովին իրոք անհրաժեշտ է հասկանալ փիլիսոփայություն բառի իմաստը, ապա վերջինս հարկադրված կլինի դրա կիրառությունը տեսնելու համար շատ լուրջ հոգեկան ու ֆիզիկական ցնցումներ ապրել, քանի որ բուն փիլիսոփայության գործադրումը քարը քարի վրա չէր թողնի հայաստանյան վերնախավը: Այս իսկ պատճառով էլ նրան կարելի է խորհուրդ տալ, որ մի փոքր նվազեցնի իր կուսակցական ավյունը և հեռու խաղա այն եզրույթներից, որոնք պայթյունավտանգ են:
Նյութի աղբյուրը՝ shame.am:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34