Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ադրբեջանական կողմի վարքագիծը՝ մահացած երեխայի լուսանկարների տիրաժավորման ու շահարկման հետ կապված, համարում է էթիկայի նորմերի կոպիտ խախտում: «Անցած ապրիլին ադրբեջանական հրետակոծության հետևանքով հայ երեխա զոհվեց, սակայն արցախյան կողմը չմտածեց անգամ հրապարակել որևէ լուսանկար: Հուլիսի 4-ի միջադեպի հետևանքով մահացած ադրբեջանցի երեխայի լուսանկարների տիրաժավորումն ակնհայտորեն խոսում է մեկ բանի մասին. Ադրբեջանում ոչ միայն չեն հարգում էթիկայի նորմերը, այլև միանգամայն գիտակցված ձևով բարձրացնում են իրենց հասարակության մեջ առանց այդ էլ բարձր հայատյացության աստիճանը: Եվ իհարկե, շատ կարևոր է, որ միջազգային հանրության համար զգալի լինի երկու հասարակությունների աշխարհընկալման տարբերությունը: 2016-ի ապրիլին Ադրբեջանում մեծարում էին զինվորական համազգեստով մարդու գլուխ կտրած ելուզակներին: Իսկ արցախյան կողմը ցավ և ափսոսանք է հայտնում ադրբեջանցի երեխայի մահվան կապակցությամբ, չնայած դրա պատճառը հակառակորդ կողմի զինվորականությունն է»:
Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին:
17:02
16:42
16:29
16:18
16:05
15:45
15:22
15:04
14:45
14:22
14:04
13:45
13:22
12:47
12:24
12:09
11:53
11:41
11:38
11:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01