«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը:
Հուլիսի 3-ին ընդունված որոշման մեջ նշվում է, որ կազմակերպության հետագա գործունեությունը ոչ նպատակահարմար է: Ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը նախատեսվել է դադարեցնել որոշումն ընդունվելու օրը` հուլիսի 3-ից` «մինչեւ հետագա կարգավիճակի հստակեցումը»:
Կենտրոնի տնօրենին հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր աշխատակիցներին ծանուցել հաստիքների հնարավոր կրճատումների մասին:
Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս տարածքում գործող ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին` որպես ուսումնաարտադրական, մարզաառողջարարական, մշակութային կենտրոն: 2009-ին վերափոխվել է` ստանալով ներկայիս անվանումը:
Նույն աղբյուրի տեղեկատվությամբ, դասասենյակներն ու արտադրամասերը վերանորոգված, կահավորված եւ հագեցված են հաստոցներով ու սարքավորումներով: Կենտրոնի կազմում գործում է 12 խմբակ, որոնցում սովորում է 395 աշակերտ:
Կենտրոնը բաղկացած է ուսումնա-մեթոդական եւ գիտա-արտադրական բաժիններից: Դատելով հրապարակված նյութից, այստեղ կան հայկական ժողովրդական երգի- պարի համույթ, պարի խմբեր, երեխաներին սովորեցրել են հագուստի մոդելավորում, նկարչություն, շախմատ, խեցեգործություն, կահույքագործություն, մրգաչրերի պատրաստում եւ ձեւավորում, նաեւ իրականացվել է որոշ սարքավորումների նախագծում եւ պատրաստում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55