Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկմանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը քննադատեց քննարկման կազմակերպիչներին՝ հայերենից ռուսերեն և հակառակը թարգմանություն չապահովելու համար։ Նա նշեց, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, լավ կլիներ, որ հայ բանախոսները հայերենով ելույթ ունենային:
«Կարծում եմ, որ խորհրդարանում մեր կոլեգաները շատ ուրախ կլինեն, որ 2018 թվականի բյուջեով նմանատիպ միջոցառումների անցկացման համար գումար նախատեսվի»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը իր ելույթում քննադատեց նաև ԵԱՏՄ-ի քաղաքականությունը, նշեց, որ պետք է քննարկումներ լինեն, թե ինչ բացթողումներ կան: Դրա համար, ըստ նրա, ԵԱՏՄ-ն պետք է ուսումնասիրի գոնե մամուլում եղած արձագանքներն իր մասին:
Թևան Պողոսյանը մատնանշեց, որ Հայաստանում հատկապես շատ քննարկվեց ՌԴ կրթության և գիտության նախարարի դիտարկումը, թե միասնական այբուբենը՝ կիլիրիցան, պետք է օգտագործվի ԱՊՀ երկրներում: Թևան Պողոսյանը նաև ասաց, որ վերջին շրջանում հայ հասարակությունը քննադատում էր նաև ՌԴ-ի կողմից արտասահմանյան վարորդական իրավունքների արգելքը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն պետք է ի սկզբանե զբաղվեր այդ խնդրով՝ ուսումնասիրելով ԵԱՏՄ անդամ երկրների այն օրենքները, որոնք կարող են ինչ-որ կերպով չհամապատասխանել ԵԱՏՄ-ի սկզբունքներին:
«Մենք ստեղծել ենք միություն: Այնտեղ կա ինստիտուտ, դրա գոյության համար բոլոր երկրները վճարում են իրենց հարկերից ինչ-որ մաս»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ հայկական մամուլում ԵԱՏՄ-ի մասին կարծիքներն առավել շատ բացասական են, և «հաջող պատմություններ» չկան, ինչի մասին պետք է մտածել:
Պատասխանելով Թևան Պողոսյանի դիտարկումներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան նշեց, որ իրենք ստեղծել են տեղեկատվական պորտալ, որի միջոցով իրենք ստանում են արձագանքներ ԵԱՏՄ-ի վերաբերյալ, ինչպես բիզնես կազմակերպություններից, այնպես էլ հասակակական կազմակերպություններից: Այստեղ է, որ, ըստ նրա, պետք է հասարակական կազմակերպություններն աշխատեին մարդկանց շրջանում բացատրական աշխատանքներ անելու ուղղությամբ:
Անդրադառնալով ԱՊՀ երկրներում կիրիլիցային անդրադառնալու մասին քննարկումներին՝ նա ասաց. «Ես չգիտեմ, թե դա ով է ասել, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ հայկական այբուբենը շատ ավելի հին է, քան կիրիլիցան»:
Տատյանա Վալովայան անպատասխան չթողեց նաև Թևան Պողոսյանի նկատառումը՝ քննարկումը հայերեն լեզվով անցկացնելու մասին:
«Մենք ռուսերեն ենք անցկացնում քննարկումը ոչ թե նրա համար, որ չենք հարգում «Լեզվի մասին» օրենքը: Ես ինքս էլ շատ ֆորումներին ելույթ եմ ունենում անգլերեն լեզվով, որպեսզի խուսափեմ թարգմանության սխալներից»,- ասաց նա՝ նշելով, որ դիտարկումն ամեն դեպքում նկատի կունենան:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02