Իրանի անվտանգության ուժերը երկրի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 գրոհայինի: Այդ մասին հայտնել է քաղաքի դատախազի տեղակալ Հասան Հեյդարին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Համակարգված և մասշտաբային գործողությունների արդյունքներով ձերբակալվել է ԻՊ-ի 21 գրոհային»,- ասել է Հեյդարին, ով նշել է, որ գործողություններն իրականացվել են Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Հեյդարիի խոսքով՝ ձերբակալվածներից մի քանիսն իրանցիներ են, մյուս մասը՝ Աֆղանստանի քաղաքացիներ, որոնք անցնելով ռազմական պատրաստվածություն՝ կարողացել են Իրան մտնել կեղծ փաստաթղթերով՝ այնտեղ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հարձակում է տեղի ունեցել Իրանի խորհրդարանի շենքում և Իմամ Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 20-ի: Երկրի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաքարին հայտնել էր, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանանց հագուստով:
Երկրի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանում նախատեսվում էր իրականացնել 3 ահաբեկչական հարձակում, որոնցից մեկը տապալվել է, իսկ դրա հեղինակները՝ հինգ հոգի, ձերբակալվել են մինչ հարձակման իրականացումը:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44