AVAZAR- BUS ընկերությունը հաստատում է, որ Երևան-Ուֆա ճանապարհին իրենց ընկերությանը պատկանող ավտոբուսը փչացել է, սակայն ընկերության տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը Tert.am-ին ասաց, որ համացանցում տարածված բողոք-բաց նամակում շատ բաներ վառ գույներով են ներկայացվել: Նրա խոսքով՝ իրենց ուղևորներից բողոքներ չեն եղել, միայն մեկ շաբաթ հետո լրատվամիջոցից են իմացել բաց նամակի մասին:
«Ես չեմ կարող ասել, թե բաց նամակի հիմքում ինչն է թաքնված, սակայն գիտեմ, որ բողոքը սկզբում ներկայացնում են տվյալ կազմակերպությանը կամ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության: Մենք ցավում եք, որ մեր ուղևորները ստիպված են եղել սպասել»,-ասաց նա:
Գևորգ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ AVAZAR- BUS ընկերությունն ուղևորափոխադրումներով զբաղվում է 1998 թվականից մինչ օրս: Նրա հավաստմամբ՝ իրենք գործում են օրինական դաշտում, ունեն համապատասխան լիցենզիա: Հովհաննիսյանը շեշտեց, որ այս տարվա հունվար ամսին ընկերությունը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հայտարարված մրցույթին է մասնակցել ու հաղթող ճանաչվել Երևանից Վոլգոգրադ, Սառատով, Սամարա, Ուֆա ուղղություններով:
«Սուտ է, թե մեր կայքում ավտոբուսի նկարներն ու մեր ավտոբուսները նույնը չեն: Բոլոր մեքենաները հանդիսանում են մեր ընկերության սեփականությունը: Ինչպես նաև մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ մեր ուղևորներին համապատասխան տեղ ենք տեղափոխել, ով որ ուղղությամբ գնում էր, տոմս ենք գնել: 3 հոգի չի ցանկացել, և մենք նրանց ենք վերադարձրել իրենց գումարները»,-մանրամասնեց Գևորգ Հովհաննիսյանը:
Վերջինս պնդեց՝ իրենց ավտոբուսները ճանապարհ դուրս գալուց տեխզննման են անցնում ընկերությանը պատկանող տեխզննման կայանում, ավելին՝ ստուգվում է նաև վարորդների առողջական վիճակը:
Հարցին, եթե տեխզննում են անցել, ինչո՞ւ խնդիրները չեն նկատվել, ավելին՝ տեղի մասնագետներին զարմացրել է, որ ավտոբուսը նման վիճակով այդքան ճանապարհ է անցել, տնօրենը պատասխանեց, թե տեխնիկա է, և շատ հարցեր կանխատեսելի չեն:
«Երևան-Ուֆա ուղղություն վրա մեքենան Ուլյանովսկում փչացել է, եղել է ժամը 00:30: Խնդիրն այն եղել, որ ստիպված են եղել սպասել լույսի բացմանը, որը տվյալ տարածքի արհեստավորը մոտենա, համապատասխան մասը բերի: Սպասել են, որ լույսը բացվի, խանութ լինի, որ համապատասխան մասը գնեն, ու այդ ժամանակ ժողովուրդը դժգոհել է: Այդ պահին ժամանակային առումով ավելի նպատակահարմար է եղել, որ ավտոբուսը վերանորոգվի, այլ ոչ թե նոր ավտոբուս ուղարկվի Երևանից: Մենք նաև ուղևորներին այլ մեքենաներով ենք ճանապարհել»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47