«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ԱԺ-ում լսելով 2016 թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը, հասկացել է՝ մեր տնտեսության վիճակը պայմանավորված է տրանսֆերտների քանակով և համաշխարհային շուկայում խտանյութի գներով:
«Շատ է խոսվում արտաքին ներդրումների մասին, սակայն դրանք կարող են իրականացվել, եթե գրավչություն լինի»,-ասաց նա:
Զեյնալյանը խոսեց մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակից, որտեղ, ըստ նրա, ցանկացած խախտում ու վեճ հնարավոր է լուծել կանխատեսելի կերպով:
Նա օրինակ բերեց, թե պետական հիմնարկները երկրի դատարաններում գրեթե չեն պարտվում, և դեռ պաշտոնյան էլ, որպես հպարտանալու առիթ, հայտարարում է, թե երբեք չեն պարտվել:
«Այդպես չի կարող լինել, կան ոլորտներ, որ 25 տարվա ընթացքում ընդհանրապես պարտություն չի եղել, բայց միայն Սահմանադրական դատարանը 160 նորմ հակասող է ճանաչել, որոնց հիմա վրա ակտեր են կազմվել»,-ասաց նա և նշեց, թե այս հարցերը սերտորեն կապված են տնտեսական զարգացման հետ:
Պատգամավորը նշեց, թե այսքանից հետո նախարարները գալիս են, ասում՝ այսքան գումար է հատկացվել, այսքան տոկոս կատարողական ենք ապահովել, շատ դեպքերում դրանք 90 տոկոս են կազմում, և ծախսերը հիմնականում աշխատավարձերին են ուղղում:
«Եթե բողոք չկա, ուրեմն պարզ է չէ՞, որ նորմալ է, ի՞նչ կարիք կա գալ ասել, որ այսքան տվել են, այսքան ծախսվել է»,-ասաց Զեյնալյանը և նշեց, թե պետք է արդյունքները ներկայացնել, որոնք, սակայն, տեսանելի չեն:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32