Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Լյուդմիլա Բարսեղյանի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետությունում շարունակվում է:
Լիտվայի Սեյմում նրանք հանդիպել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են խորհրդարանական ձևաչափով փորձի փոխանակման հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, երկուստեք կարևորվել է Լիտվայի հանրային-քաղաքական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը։
Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի նախագահ Պովիլաս Ուրբշիսը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, ընդգծել է դրա խաղաղ կարգավորման անհարժեշտությունը՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համատեքստում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյուդմիլա Բարսեղյանը և Դավիթ Մելքումյանը լիտվացի գործընկերներին են ներկայացրել Արցախի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացին, այդ ուղղությամբ տարվող շարունակական գործունեությանը և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում իրավիճակը պարբերաբար սրելու միջոցով Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման գործընթացն ամեն կերպ խոչընդոտելու մասին տեղեկատվությունը: Հատուկ ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպությունների կողմից հասցեական հայտարարություններին, որոնք կարող են զսպել իրավիճակի հետագա բարդացումը:
Հուլիսի 5-ին Արցախի խորհրդարանականները Վարենայի քաղաքապետարանում հանդիպել են նաև Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության շրջանակի անդամներ, Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետայի և բարեկամության շրջանակի համանախագահ Դալիա Կուոդիտեյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի և Վարենայի քաղաքապետարանների միջև հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջության զարգացման և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։ Միջքաղաքային համագործակցության ուղղություններից առանձնացվել են քաղաքային տնտեսության, զբոսաշրջության խթանման, մշակութային կապերի հաստատման և այլ ոլորտներ։
Հանդիպման ավարտին Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն նախկին բարեկամական խմբի անդամներ Ալգիս Կաշետային և Դալիա Կուոդիտեյին են հանձնվել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված «Երախտագիտություն» մեդալները,
Նույն օրը տեղի է ունեցել Արցախի պատգամավորների հանդիպումը Լիտվայի հայերի միության նախագահ Արա Թունյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Զրույցի ընթացքում կարևորվել են փոխադարձ այցելությունները և տարբեր ոլորտներում Արցախ-Սփյուռք համագործակցության հեռանկարները:
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47