Գործադիրը հավանություն է տվել ««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ ՀՀ սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել հավաքների ազատության հիմնական իրավունքի պատշաճ իրացումը: Օրինագծով հավաքների ազատության սահմանափակումների նպատակները համապատասխանեցվել են Սահմանադրությամբ նշված նպատակներին:
Պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հստակեցնելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման նպատակն է ապահովել պատժի կրումը խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող անձանց պատժի հետագա կրումից ազատելու ընթացակարգի կանխատեսելիությունը, արդյունավետությունն ու ներքին հակասությունների բացառումը: Հիվանդությունների ցանկը ներառում է այն ծանր հիվանդությունները, որոնց պատճառով առաջացած առողջական բացասական հետևանքները և տառապանքը պատժի կրումը դարձնում են անհնար, և որպես կանոն այդ հիվանդությունների ընթացքը ունենում է լետալ (մահացու) ավարտ: Ցանկը 2006թ.-ից հետո չի լրամշակվել, ուստի անհրաժեշտություն էր առաջացել այն հստակեցնել և համապատասխանեցնել առողջապահության բնագավառում որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք հանդիսացող Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգմանը:
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` հացադուլ իրականացնող անձանց պահման պայմանների, նրանց հետ տարվող աշխատանքների և առանձնահատկությունները հստակեցնելու, կանոնակարգելու նպատակով: Արդյունքում, վկայակոչված միջազգային չափանիշներին համապատասխան, կսահմանվեն, թե ով է համարվում հացադուլ իրականացնող անձ, ինչ ընթացակարգով է հացադուլ իրականացնելու փաստն արձանագրվում, ինչ գործողություններ են անհրաժեշտ կատարել հացադուլ իրականացնելու փաստի արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է հացադուլ իրականացնող անձը պահվի, ինչպես նաև հացադուլ իրականացնելու գործընթացին առնչվող այլ առանձնահատկություններ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47