ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունն, ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգը. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական շփման գծում տիրող վերջին իրադարձություններին և չբացառեց, որ Ադրբեջանի ակտիվությունը կարող է կապված լինել նաև «Մեծ քսանյակի» գագաթաժողովի հետ: Շարմազանովը շեշտեց՝ Ադրբեջանի ապակառուցողական, ահաբեկչական գործողությունները հուշում են, որ նրանք Արցախի հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններում փակուղու մեջ են հայտնվել:
«Ադրբեջանը չի կարողանում քաղաքական կամք գտնել և սկսել կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս պատճառով սկսում է առիթներ փնտրել ու արհեստականորեն լարում է իրավիճակը շփման գծում»,- ասաց նա:
Շարմազանովը պնդեց՝ սահմանային լարվածության հետևանքով բոլոր զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի քաղաքական պատասխանատուն, գլխավոր մեղավորը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է:
«Ադրբեջանը սեփական քաղաքացիներին դարձրել է վահան, այնուհետ թաքնվել մանկահասակ երեխայի թիկունքում՝ փորձելով թաքցնել սեփական ահաբեկչական էությունը: Ադրբեջանը բանակցային գործընթացում փակուղու մեջ է, նրա նպատակն է միջազգային հանրությունից ստանալ գնահատական: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, միջազգային մեր գործընկերների գնահատականները բավականին հավասարակշռված են»,- շարունակեց Շարմազանովը:
«Միջազգային հանրությունը պետք է բացատրություն պահանջի Ադրբեջանից, կամ հետաքննություն սկսի: Թեպետ Ադրբեջանի ահաբեկչական բնույթն ինձ համար նորություն չէ, քանի որ դեռևս 90-ականների սկզբին ադրբեջանական զորքերում կռվել Չեչնիայում, Աֆղանստանում կռված ահաբեկիչները»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47