«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են: Նախնական տեղեկատվության համաձայն` երկու ֆիլմերն էլ պետք է հանդիսատեսին ներկայացվեին հուլիսի 13–ին, ժամը 12:00–ին և 14:00–ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի շենքում:
Այս տեղեկությունը բուռն արձագանքի արժանացավ համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին անգամ երջանկահիշատակ Հենրիկ Մալյանի «կողմից» մեջբերումներ անել: Կրկին հիշատակվեց փոքրամասնությունների կողմից մեծամասնությունների իրավունքները ոտնահարելու հերթական փորձի, այլ սեռական կողմնորոշման բացահայտ քարոզի և այլ թեմաների մասին, ինչն էլ հունից հանել էր մարդկանց ու անհանգստութան մեծ ալիք առաջացրել:
Փաստի մասին պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք «Ոսկե ծիրանի» գրասենյակ՝ պարզելու, թե տեղյա՞կ են հասարակական ընդվզման մասին, բայց հարցի առաջին իսկ բառը լսելուն պես հեռախոսի այն կողմից տեղեկացրին, որ ֆիլմերը հանվել են փառատոնում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը գրասենյակը կտարածի այսօր:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
22:39
22:18
21:45
21:21
20:44
20:20
19:42
19:13
18:34
18:04
17:35
17:18
16:45
16:23
15:45
14:55
13:38
13:23
13:22
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23