«Հուլիսի 29-ին նախատեսված է անցկացնել հերթական համապետական շաբաթօրյակը: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Վերջինս դժգոհեց մարզում առկա վիճակից, ապա շաբաթօրյակի անցկացման համար հրավիրված ժողովի ժամանակ տեղեկացրեց, որ պետք է իրազեկման լայն աշխատանքներ սկսել՝ ընդգրկելով դպրոցականներին և լրատվամիջոցներին:
Շիրակի մարզում հաշվառվել է 337 աղբավայր՝ մոտ 36 հեկտար տարածքի վրա: Մարզում առկա 79 համայնքից աղբահանություն իրականացնում է 45-ում, սակայն ֆինանսական հատկացում աղբահանության համար իրականացնում է 59 համայնք: 79 համայնքի ընդհանուր ֆինանսական հատկացումները կազմում են մոտ 289 միլիոն դրամ, մինչ այս պահը ծախսվել է 79 միլիոնը: Անհայտ է մնում, թե ի՞նչ է լինում այն 14 համայնքի կողմից սեփական բյուջեից աղբահեռացմանը հատկացված գումար, որոնք այդ աշխատանքը չեն իրականացնում:
«59 համայնքից 45-ն է միայն աղբահեռացում իրականացնում, իսկ 14 համայնքը, որոնք ֆինանս են հատկացնում, բայց չեն իրականացնում աղբահանություն, ինձ համար լրիվ սև խոռոչ է մնում: Խնդրում եմ այդ հարցը պարզել և զեկուցել»,- տեղակալին հանձնարարեց Խաչատրյանը:
Այնուհետ, համայնքապետերն աջ ու ձախ նետված աղբի համար մեղադրեցին բնակչությանը, պնդելով, թե վերջիններս չեն ցանկանում մի քանի քայլ առաջ գնալ և աղբը գցել աղբամանի մեջ: Մարզպետն առաջարկեց բնակչության հետ մշտական աշխատանքներ տանել:
«Չեմ հասկանում մարդիկ 100 մետր չեն ուզում քայլել, դրա համար են աղբը գցում գետնին: Ես իմ ձեռքով իմ տնից աղբը լցնում, տանում թափում եմ, ինչ է նշանակում, թե մարդը չի ուզում քայլել: Այնպես աշխատեք մարդկանց հետ, որ բանը հասնի նրան, որ աղբը գցեն աղբամանում»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Վերջում ՀՅԴ-ական մարզպետը դիմելով Շիրակի փոխոստիկանապետին՝ խնդրեց ՃՈ աշխատակիցներին հանձնարարել լուսանկարել այն թանկարժեք և գոլդ համարներով մեքենաները, որոնց պատուհանից փողոց աղբ կնետվի: Արթուր Խաչատրյանը խոստացավ այդ լուսանկարները տրամադրել լրատվամիջոցներին:
«Պարոն գնդապետ, եթե նկարներն ունեք, խնդրեմ, նկարներն ուղարկեք մեզ, մենք տանք լրատվամիջոցներին, թող հրապարակեն որ 000 x 000 համարով մեքենան աղբ է թափում: Կարծում եմ՝ հրապարակումն անձնական ինֆորմացիայի խախտում չէ՞, չէ: Եթե չէ, լրատվամիջոցներին կտրամադրենք, ուղղակի խնդրանքս ա, եթե վիդեո ունեք, թող հեռուստացույցով ցույց տան, եթե ֆոտո ա, թող կայքերում դնեն»,- ասաց Արթուր Խաչատրյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55