«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի` «Մլադոստի» հետ պատասխան խաղից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:
Կապանյան թիմը, հիշեցնենք, երևանյան խաղում 0:3 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից.
«Չստացվեց այն, ինչ մտածել ու պլանավորել էինք: Խաղը լավ էր ընթանում, բայց ցավալի գոլ բաց թողեցինք անուշադրության պատճառով, հետո արդեն նետվեցինք խաղը փրկելու, բայց չստացվեց, չկարողացանք գոլ խփել: Վերջում արդեն, երբ երկու գոլ բաց թողեցինք, կարելի է ասել՝ տղաները վերջացրել էին խաղը: Երկու անիմաստ գոլ ևս բաց թողեցինք, չնայած՝ դա արդեն ոչինչ չէր փոխում»
- Ամեն դեպքում, «Գանձասարը» մեր միակ թիմն էր, որը ԵԼ-ում հաջորդ փուլ անցնելու իրական շանսեր էր պահպանում ...
- Այո, կարելի է ասել, որ ունեինք ռեալ շանսեր, բայց, կրկնում եմ, խաղը տանում էինք մեր պլանավորածով, բայց գոլից հետո սկսեցինք շտապել, ու չէր ստացվում մեզ մոտ:
- Ինչ-որ առումով բեկումնային կարող էր լինել 77-րդ րոպեն, երբ ձեր թիմի գոլն անարդարացիորեն չարձանագրվեց: Ըստ քեզ, դա տղաների հոգեբանության վրա ազդե՞ց:
- Այո, դա էլ ազդեց: Գիտեք, ֆուտբոլ է, նույնիսկ 15 րոպեում հնարավոր է ճնշում գործադրել ու խաղը փրկել: Եթե հաշվեին, հնարավոր է՝ տղաներն ավելի ոգևորվեին, առաջ գնայինք ու կարողանայինք փրկել խաղը, բայցմ ցավոք, չստացվեց:
- Ամեն դեպքում, թիմը վաղուց հանդես չէր եկել եվրոպական մրցասպարեզում: Ինչ-որ առումով շատերի մոտ նաև փորձի պակաս կար: Ձեր թիմի այս երկու ելույթներն ինչպե՞ս կգնահատես:
- Փորձի պակաս, այո, կար ու հնարավոր է՝ դա էլ ազդեց մեր խաղի վրա: Տա Աստված, որ նորից ունենանք այս շանսն ու ամեն ինչ անենք` նույն սխալը չկրկնելու համար:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42